Հարավային Օսիան այսօր նախագահ է ընտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Հարավային Օսիայում անցկացվում են նախագահական ընտրություններ։ Բացվել են բոլոր՝ 77 ընտրատեղամասերը՝ հայտնել է ԿԸՀ քարտուղար Քրիստինա Ավլոխովան։
Նշվում է, որ 72 ընտրատեղամասերը գտնվում են Հարավային Օսիայում, 5-ը՝ նրա սահմաններից դուրս։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը և Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը։
Նախագահի ընտրությունից բացի, այսօր կանցկացվի նաև հանրաքվե՝ Հարավային Օսիան Ալանիայի պետություն անվանափոխելու հարցով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



