Ո՞ր ձկնատեսակի գենետիկ կոդն է նման մարդու գենետիկ կոդին
ԼԱՅՖՎերջին շրջանում գիտնականները վերլուծել են սպիտակ շնաձկան գենոմը եւ պարզել, որ այն շատ նման է մարդու գենետիկ կոդին։ Հատկապես նման են մարդու եւ սպիտակ շնաձկան սպիտակուցները:

Հետազոտողների կարծիքով՝ պատճառն այն է, որ տաքարյուն սպիտակ շնաձկան նյութափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում, քան սառնարյուն ձկներինը:

Սպիտակ շնաձուկը բնակվում է Երկրի բոլոր օվկիանոսների առափնյա եւ բաց ջրերում, բացառությամբ Սառուցյալ օվկիանոսի։
Ամենախոշոր գիշատիչ ձկների այս տեսակի երկարությունը երբեմն հասնում է 6 մետրի։ Այն շնաձկների ամենավտանգավոր տեսակն է, մարդկանց վրա շնաձկան հարձակման դեպքերի մեծ մասը կատարվում է հենց այս տեսակի կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



