Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հնարավորությունը գնալով աճում է
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
– Պարոն Կիրակոսյան, ի՞նչ դիտարկումներ կարող եք անել ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների և դրանց արդյունքների մասին: Ինչպե՞ս անցան ընտրությունները:
– Նախ և ընդհանուր առմամբ, այս ընտրությունը շատ կարևոր էր և ավելի կարևոր էր, քան նախորդները, քանի որ այն նշանավորում է կառավարման համակարգի փոփոխության մեծ գործընթացի սկիզբը: Հայաստանը կիսանախագահական մոդելից անցնում է խորհրդարանական մոդելի:
Բուն ընտրությունները մի քիչ ավելի ազատ էին, քան նախորդ ընտրությունները, բայց զգալիորեն ավելի քիչ արդար էին՝ մասնավորապես վարչական ռեսուրսի չարաշահման իմաստով: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերի բացակայությունը, ի տարբերություն նախկինում եղած ընտրությունների, արտասովոր երևույթ է:
Հաջորդիվ՝ այստեղ



