Կարեն Գրիգորյանը կմասնակցի Բանգկոկի միջազգային մրցաշարին
ՍՊՈՐՏԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կմասնակցի «Բանգկոկ օփեն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 8-ին Թաիլանդում մեկնարկում է «Բանգկոկ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 39 երկրի 222 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 11 միջազգային վարպետ, 5 կանանց միջազգային վարպետ, 21 ՖԻԴԵ-ի վարպետ, 3 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ, 10 վարպետության թեկնածու և 2 կանանց վարպետության թեկնածու:
Մրցաշարի 1-ին դասակարգվածն է չինացի հանրահայտ գրոսմայստեր Վան Հաոն: «Բանգկոկ օփեն»-ում Հայաստանը կներկայացնի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը. մրցաշարում նա դասակարգված է 9-րդ համարի տակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



