Հունվար-փետրվարին սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին ուղղված ծախսերն աճել են 3.1 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերից 39.2 տոկոսը` 64.2 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, այն ապահովել է ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը` արձանագրելով եռամսյակային ծրագրի 64.8 տոկոս կատարողական: Մասնավորապես` 44.9 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 19.3 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 3.1%-ով կամ 1.9 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 24.4 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 49%‑ը և 2.1%-ով կամ 512.9 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



