ԻՊ-ն կոչ է արել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ անել ընտրատեղամասերի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
ԻՊ Rumiyah ամսագրի 8-րդ համարի թուրքերեն տարբերակում ահաբեկիչները նշել են, թե «Ալլահից բացի օրենք սահմանողի ընտրելն անհավատություն է»: «Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,- ասվում է ԻՊ ամսագրում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



