Ալիևը Սոլովյովին է «հասցրել» Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱպրիլի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ:
Ինչպես հայտնում է Ալիևի մամլո ծառայությունը՝ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը Սոլովյովի «ուշադրությանն է հասցրել» երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:
«Խոսելով Ադրբեջանում տեղի ունեցած զարգացման գործընթացների մասին, նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ ակտիվ աշխատանք է իրականացվում երկրի մասին իրականությունը միջազգային հանրության ուշադրությանը հասցնելուն: Սկսելով զրույցը Ադրբեջանի պատմության և այսօրվա իրականության մասին, երկրի ղեկավարը նաև ուշադրության արժանացրեց Ադրբեջանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտությանը: Նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ Ադրբեջանը և Ռուսաստանը հաջող համագործակցում են հումանիտար կապի ոլորտում, այդ թվում՝ մեդիայի, այնպես, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Սոլովյովը առաջին անգամ է այցելում Բաքու:



