ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձեւ Է ընդունել ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) հոկտեմբերի 2-ին ձայների մեծամասնությամբ առաջին բանաձեւն Է ընդունել մարդու իրավունքների եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ, որը կոչ Է անում պետություններին՝ հակազդել ահաբեկչությանը՝ միաժամանակ պահպանելով մարդու իրավունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մարդու իրավունքները եւ բռնի ծայրահեղականության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը» վերտառությամբ բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի ՄԻԽ-ին ներկայացրել Էր 44 երկրներից բաղկացած խումբը, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:
Բանաձեւը, մասնավորապես, ընդգծում Է, որ բռնի ծայրահեղականությունը չի կարող ասոցացվել որեւԷ կրոնի, Էթնոսի կամ ազգության հետ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Ժնեւում աշխատում Է սեպտեմբերի 14-ից: Սպասվում Է, որ մինչեւ հոկտեմբերի 2-ը այն կընդունի 30-ից ավելի բանաձեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



