Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով պատգամավորը մասնավորապես նշեց.
«Մեկ ամիս հետո տեղի կունենան քաղաքապետի ընտրությունները և պատիվ ունեմ տեղեկացնելու, որ գլխավորելու եմ «Ելք» դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Այս ընտրություններին մասնակցում ենք հաղթանակի և Երևանի քաղաքային իշխանությունը ստանձնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը:
Ցուցակում Փաշինյանին կհաջորդեն Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը և Անահիտ Բախշյանը:
Ավելի վաղ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:



