Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեխակ Ապրեսյանն առաջարկել է Մետաքսի ճանապարհի շրջանակում նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 29-ից ապրիլի 1-ը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի շրջանակներում ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աշխատանքային խմբի նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիստին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նոր և արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրեր` ուղղված Մետաքսի ճանապարհի շրջանակներում կայուն զբոսաշրջության զարգացմանը, ներկայացվել են ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ ստեղծված Արևմտյան Մետաքսի ճանապարհի զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները, Արևմտյան Մետաքսի ճանապարհի` որպես կայուն զբոսաշրջային երթուղու զարգացման ռազմավարությունները, ինչպես նաև` Մետաքսի ճանապարհի գործունեությունը 2017թ.` կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարվա շրջանակներում: Ամփոփվել են նաև «ITB Berlin» ցուցահ անդեսի շրջանակներում 2017թ. մարտի 8-ին կայացած Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 7-րդ հանդիպման արդյունքները:

Նիստի ընթացքում Մեխակ Ապրեսյանը  հանդես է եկել ելույթով և առաջարկել ՄԱԿ ԶՀԿ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ), նաև մի քանի անդամ պետությունների համագործակցությամբ, Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի մշակման և խթանման ծրագիր, ինչը մասնակիցների հավանությանն է արժանացել:

Մեխակ Ապրեսյանը մի շարք առանձին հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների հետ։  Մասնավորապես ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի  հետ քննարկվել է ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի նստաշրջանին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի օրակարգը, որը ներառում է նաև ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների թեկնածուների հաստատման և ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղարի ընտրության հարցերը: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ ԶՀԿ պաշտոնական ինտերն ետային կայքում հրապարակելու Մետաքսի ճանապարհի շրջանակներում Հայաստանում կազմակերպվող միջոցառումների, այդ թվում ավանդական փառատոնների վերաբերյալ տեղեկատվությունը։

“Tripadvisor” ճամփորդությունների վերաբերյալ համաշխարհային կայքի տնօրեն Հելենա Էգանի հետ քննարկվել են կայքում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվությունն առավել ակտիվ տարածելու հնարավորությունները։

“Connecting travel” զբոսաշրջության արդյունաբերության գործարար համայնքի համաշխարհային կայքի միջազգային կապերի պատասխանատու Դանիելա Վագների հետ քննարկվել են Մեծ Բրիտանիայում Հայատանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու, ինչպես նաև հայկական և բրիտանական մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև գործարար կապերի ձևավորման և զարգացման հնարավորությունները։ 

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու