Չհղիանալու 14 մեթոդ, կամ կյանքն առանց աբորտի
ԼԱՅՖԵրբ երկրորդ հղիությունս էի գրանցում հիվանդանոցում, բժիշկը, պարզելով, որ առաջին հղիությունից անցել է 10 տարի, մեխանիկորեն հարցրեց՝ իսկ քանի՞ աբորտ եք արել 10 տարում: Ապշած ասացի՝ ոչ մի: Հարցի ձեւակերպումն էր հատկանշական ու թիրախային. ոչ թե` «արել եք, թե ոչ», այլ՝ «քանի անգամ եք արել»: Սա շատ բան է հուշում հայկական իրականության մասին: Աբորտների քանակով Հայաստանն աշխարհում առաջատար դիրքերում է: Խնդիրներից մեկը հղիությունից պաշտպանվելու մեթոդների մասին տեղեկացվածության ցածր մակարդակն է: Այս առումով վիճակը ծանր է հատկապես մարզերում:
Լուսի Քոչարյանը
Վերջին տարիներին ամերիկյան տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հետազոտություններ կատարվեցին Հայաստանի մարզերում, որոնց նպատակն էր պարզել, թե ինչպես է ազդում միգրացիան վերարտադրողական տարիքի (18-45 տ.) կանանց առողջության վրա: Մի շարք այլ արդյունքներից բացի, գրանցվեցին կարեւոր եզրակացություններ եւ բազմաթիվ ցավալի օրինաչափություններ:



