Լավրովը Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը համեմատել Է 2003 թվականին Իրաքի վրա հարձակման հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածը համեմատել Է 14 տարի առաջ Իրաքի վրա Արեւմուտքի հարձակման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա հիշեցնում Է 2003 թվականի իրադրությունը, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցների հետ միասին ներխուժեցին Իրաք՝ առանց (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդի համաձայնության»,- ասել Է Լավրովն ապրիլի 7-ին Հաշքենդում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նախարարն այն կարծիքն Է հայտնել, որ ԱՄՆ-ը, Սիրիային հարված հասցնելով, ուշադրությունը շեղում Է «ան Նուսրայի» ահաբեկիչների գործողություններից: «Վերստին ստիպված այն մտքին ենք վերադառնում, որ «Ջեբհաթ ան Նուսրան», որը հարմարվում Է եւ փոխում անունները, ինչ-որ կերպ կարող Է մեր արեւմտյան գործընկերների համար դիտվել որպես կազմակերպություն, որն անհրաժեշտ Է պահպանել, չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարված Է ահաբեկչական»,- ասել Է Լավրովը: Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ձգտելու Է հասնել ԱՄՆ-ի հրթիռահարվածի պատճառների պարզաբանման:
Բացի դրանից, Լավրովը հայտարարել Է, որ սիրիացի զինվորականների վրա ԱՄՆ-ի գրոհը վնաս Է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



