Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ափսոսում եմ, որ չի ստացվել մի քանի երեխա ունենալ». Գնել Սարգսյան

ԼԱՅՖ

Exclusive

Past.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված դերասան Գնել Սարգսյանը:

 

- Ձեր օրն սկսվում է...

- Զարթուցիչի զանգով:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

- Հավատն առ ազնվություն, մաքրություն:

- Գեղեցիկը Ձեզ համար...

- Կատարելություն է:

- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:

- Հիմնականում ոչ ոքի:

- Կյանքում երբեք չեք ների...

- Կներեմ:

- Ձեր ամենամեծ հիասթափությունը...

- Երբ Ռուսաստանում հայկական թատրոն ստեղծեցի ու ստիպված եղա հետո թողնել սխալ վերաբերմունքի պատճառով:

Image may contain: 1 person, sitting-

Մի բան, որի համար շատ եք ափսոսել...

- Որ չի ստացվել մի քանի երեխա ունենալ, գոնե առայժմ, բայց կուղղեմ այդ սխալը: ))

- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...

- Ռոմանտիկ հանդիպումներ, որպես այդպիսին, չեն եղել, եղել են խենթ մոտեցումներ առաջին հանդիպումներին, հատկապես տիկնոջս հետ հանդիպմանը:

- Երբ բարկացած եք...

- Փորձում եմ մենակ մնալ ու ծխել:

- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...

- Իմ խոսքերի մեջ ենթատեքստ չորոնի:

- Ընտանի կենդանի ունե՞ք:

- Հիմա ոչ, բայց ունեցել եմ:

- Եթե լինեիք ամենազոր...

- Արևմտյան պատմական Հայաստանը կմիացնեի բուն Հայաստանին:

- Հայրենիքը Ձեզ համար...

- Սրբության սրբոցն է, իմ անցյալն ու ներկան է, իմ կենսագրությունը, գենետիկան, իմ հայրը, պապը, իմ զավակը, իմ կողքինը, իմ ընկերը, ոչ միայն հողը, այլ այն ամենը, ինչ կա դրա վրա՝ արվեստ, մշակույթ, զենք, զինվոր: Մի խոսքով՝ գնահատականն է այն ամենի, ինչ ունեինք, ունենք ու դեռ ունենալու ենք:

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...

- Ընկերներս են:

- Ամենաշատը երազում եք...

- Որ զավակս դառնա հետաքրքիր, պետքական, կարևոր իր երկրի համար:

- Երբեք չեք փորձի...

- «Մաննի կաշա» ուտել: ))

- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...

- Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր մարդու համար, իմ տունն է, հայրենիքը, բայց եթե մի քիչ փակագծերից դուրս գանք, իմ երազանքների երկիրը Նոր Զելանդիան է:

- Միշտ վախեցել եք...

- Մութ տարածությունից ու անորոշությունից:

- Մարդ, ով փոխել է Ձեզ...

- Երևի կինս է ամենաշատը փոխել ինձ:

- Տանել չեք կարողանում, երբ...

- Երբ մարդ խոսում է ու ինքն էլ չի հավատում իր ասածներին՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ինքն իր հանդեպ:

- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:

- Անորոշ:

- Իր, որ միշտ Ձեզ հետ է...

- Այդպես առանձին որևէ իր չկա, բայց հիմնականում արծաթյա մատանիներ կամ շղթա:

- Երջանկության՝ Ձեր բանաձևը...

- Շատ չնյութականացնել երջանկությունը, քանի որ ադ դեպքում այն երբեք չի լինում:

- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:

- Չկա այդպիսի բան:

Image may contain: 2 people

- Ամենակարևորը՝ կյանքում…

- Հավատն է, որ քեզ սիրում են:

- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:

- Մի քիչ հաճախ են լինում նման դեպքեր, բայց ամենաշատը ուրախության արցունքներ են եղել որդուս ծնվելու ժամանակ:

- Այս պահին կուզենայիք...

- Որ մեքենաս սարքին լիներ, որ տղայիս հետ քաղաքից դուրս գնայինք՝ նրա Նոր տարվա նվերը փորձարկելու:

- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...

- Թողնել հետք մեր արվեստում կամ ստեղծել հայկական նոր կրթօջախ արտերկրում:

- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:

- Չգիտեմ, քանի որ ընտրություններից հետո է, տրամադրությունները մի փոքր այլ են, թե չէ ամեն ինչ նորմալ է: ))

- Եվ վերջում...

- Ապրենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում, գնահատենք բոլոր հարթությունները, ներքին, միջին ու վերին շերտերը միավորենք ու ունենանք մեծ, գեղեցիկ հարթավայր:

 

Մարիամ Նալբանդյան

 

Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին