Թուրքական Սիլվանում PKK-ի յոթ անդամ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական իրավապահ մարմինների կողմից Դիարբեքիրի Սիլվան գավառում սկսված հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացվել է երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության 17 անդամ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիլվանում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Իրավապահ մարմինները գործողությունները սկսել են գավառի 4 տարբեր հատվածներում, դրանց մասնակցում է նաև 2 ռազմական ինքնաթիռ: Հաղորդվում է, որ բարձրահարկերում տեղակայված են դիպուկահարներ:
Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիլվանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները կրակել էին 2 թուրք սպայի, ովքեր տեղում մահացել էին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



