Հ3-ն անցնում է Աղվան Հովսեփյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Նախկինում Հ3 հեռուստաընկերությունը պատկանել է Երևան TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային։
Պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանը գնել է հեռուստաընկերությունը առանց այն ցանկացած ուրիշին օտարելու իրավունքի, բացի նախկին սեփականատիրոջից։
ԱԺ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության 3,72 տոկոս ձայնով պարտվելուց հետո անիմաստ են համարվում հեռուստաընկերության վրա արվող ահռելի ծախսերը։
Ըստ տեղեկությունների՝ հաջորդ տարի լրանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը և չի բացառվում, որ այդ պաշտոնում նրան կարող է փոխարինել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը»,–գրում է թերթը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



