Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարտավոր են կուսակցությունը տանել Կարեն Կարապետյանի տեսակի և ոչ թե շմայսների տեսակի ուղղությամբ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուր է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, ընտրությունների արդյունքների հարցում ինչպիսի՞ դեր խաղաց վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը:

– Շատ մեծ դեր խաղաց:

– Իսկ ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյա՞նը կհետևի Հանրապետական կուսակցությանը, թե` հակառակը, Հանրապետական կուսակցությունը կհետևի Կարեն Կարապետյանին: Այս երկու դաշտերում արժեքային բևեռացումներ կան: Ես գոնե տեսնում եմ:

– Այո, կան: Ես էլ եմ տեսնում: Խնդիրն այն է, որ մինչև Կարեն Կարապետյանն էլ Հանրապետական կուսակցության մեջ կային բավականին պարկեշտ, նորմալ մարդիկ: Պարզապես նրանց տեսակարար կշիռը քիչ էր:
Հիմա եթե Կարեն Կարապետյանը կարողանա «կոտրել» այս իրողությունը, դա միայն իրենից է կախված: Եվ կախված է նաև Հանրապետական կուսակցության մեջ գտնվող այն մարդկանցից, ովքեր ևս ուզում են ինչ–որ բան փոխել:
Իսկ փոխել պարտավոր են նաև հենց իրենց կուսակցության շահերից ելնելով, որովհետև շատ լավ հասկանում են, որ մինչև Կարեն Կարապետյանն իրեց կուսակցության վարկանիշն այնքան էր իջել, որ ստիպված էին փոխել այսպես ասած` ֆասադը` առաջին տասնյակը: Իսկ եթե նկատեցիք` մեկ ամիս շարունակ, բացի Կարեն Կարապետյանից, Վիգեն Սարգսյանից և Արփինե Հովհաննիսյանից, այդ ահռելի կուսակցությունից ոչ ոք չերևաց:
Եվ դա պատահական չէր, նրանք շատ լավ հասկանում էին, որ այն աստիճանի են հասցրել իրենց կուսակցությունը, որ հասարակությունն արդեն չի ընդունում իրենց: Եվ եթե չեն ցանկանում, որ հասարակության մեջ ընդվզում լինի, ապա պարտավոր են կուսակցությունը տանել Կարեն Կարապետյանի տեսակի և ոչ թե շմայսների տեսակի ուղղությամբ:

– Իսկ այժմ` ընտրություններից հետո, ինչպիսի՞ն կլինի Սերժ Սարգսյանի դերակատարությունը: Կրկին կմնա առաջնային դիրքերո՞ւմ, թե մի փոքր արդեն տեղի կտա:

– Կարեն Կարապետյանի գալուց հետո այսպիսի դերաբաժանում եղավ` Սերժ Սարգսյանը զբաղված էր արտաքին քաղաքականությամբ և ուժային, իհարկե, առաջին հերթին` պաշտպանական խնդիրներով: Իսկ Կարեն Կարապետյանը զբաղված էր տնտեսությամբ: Գոնե այս մեկ տարում այդպես էլ կմնա:

– Այսինքն` տնտեսական այն հարցերում, որոնք պահանջում են քաղաքական լուծումներ, խոսքս մենաշնորհների, տնտեսության քվոտավորման և նման հարցերի մասին է, փոփոխություններ չեն լինի:

– Ոչ, ինչո՞ւ. հիմա էլ կան այդ փոփոխությունները: Հնարավոր չէ միանգամից փոփոխել: Տեսեք` մարտի սկզբին Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ամսվա կտրվածքով այսքան ավելի գումար է մտել բյուջե:
Իսկ ավել գումար երկու պատճառով կարող է բյուջե մտնել. կամ տնտեսությունը զարգացել–աշխուժացել է, բայց դա չկա. մենք չենք տեսնում, կամ գումարները դուրս են եկել ստվերից: Այսնինքն` այդքան գումար վարչապետը հանել է ստվերից:
Համակարգը շատ ուժեղ դիմադրություն ունի: Եվ այդ դիմադրությունը պետք է փորձել կամաց–կամաց հաղթահարել, այսպես ասած` պատը ջարդել: Որովհետև եթե փորձես միանգամից անել, ապա կարող է ամեն ինչ փլվի քո գլխին: Խոսքը Կարեն Կարապետյանի մասին է` նրա գլխին կփլվի ձևավորված այդ համակարգը:

– Եվ հիմա Կարեն Կարապետյանն այս ընտրություններից ավելի ուժե՞ղ է դուրս եկել:

– Միանշանակ: Որովհետև հաղթող ուժի միակ դեմքը փաստացի Կարեն Կարապետյանն էր:

– Նրա շնորհիվ հաղթեց Հանրապետական կուսակցությունը:

– Միայն նրա շնորհիվ չէ. լինենք օբյեկտիվ: Շատ մեծ դեր խաղաց ռեյտինգայինների գործոնը: Բայց զուտ վարկանիշային առումով, իհարկե, միայն իր շնորհքն էր:

– Իսկ ի՞նչ եք կարծում այլևս կգնա՞ կտրուկ քայլերի:

– Ես կարծում եմ կտրուկ քայլերի չի գնա: Որովհետև նա նաև պրագմատիկ մարդ է: Նա բիզնեսից եկած, պետական ապարատի հետ շփված, մի խոսքով` լուրջ դպրոց անցած անձնավորություն է: Եվ գիտի, թե ինչ է նշանակում ցավ պատճառել ապարատին: Ապարատ ասելով նկատի ունեմ նաև օլիգարխիկ հատվածը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ