Գերմանիայում 5 մարդ է ազատազրկվել ԻՊ-ին աջակցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴյուսելդորֆի դատարանը չորս տղամարդու ու մեկ կնոջ դատապարտել է ազատազրկման ԻՊ-ին ու Սիրիայում գործող մյուս ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար, հայտնել է DW-ն։
60-ամյա ծաղկավաճառը դատապարտվել է 6 տարով, նրա 34-ամյա հանցակիցը՝ 4․5 տարով։ Խմբի մնացած անդամները պայմանական ժամկետներ են ստացել՝ ութ ամսից մինչեւ մեկ տարի չորս ամիս։
Բարձրագույն հողային դատարանի տեղեկություններով Գերմանիայի չորս քաղաքացիներ ու Պակիստանի մեկ քաղաքաի ահաբեկչական խմբավորումներին աջակցել են փողով ու սպառազինումներով։ Մասնավորապես նրանք աջակցել են Գերմանիայից մեկնող զինյալներին, որոնք մտադիր էին միանալ ահաբեկիչներին։ Իսկ ծաղկավաճառը ուրախացել էր Իրաքում իր սեփական որդու մահվան լուրից։
Դատավճիռները դեռ ուժի մեջ չեն մտել ու կարող են բողոքարկվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



