Եմենում 500-ից ավելի երեխա Է զոհվել հակամարտության սաստկանալու հետեւանքով. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենում առնվազն 505 երեխա Է զոհվել, 702-ը՝ վերքեր ստացել այս տարվա մարտից, երբ երկրում սկսվեց սրվել հակամարտությունը: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլյերակը:
«Եմենում շուրջ 10 մլն երեխաներ, որոնք կազմում են երկրի 18-ից ցածր տարիքի բնակչության 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունեն»,-նշել Է նա, հավելելով, որ ավելի քան 1,7 մլն երեխաներ «ենթարկվում են թերասնման վտանգի»:
Այս տարվա ընթացքում երեք անգամ ավելացել Է մինչեւ 5 տարեկան այն երեխաների թվաքանակը, որոնք «թերասնման լուրջ վտանգի են ենթարկվում»: Նրանց թիվը 160 հազարից հասել Է 537 հազարի, ընդգծել Է Բուլյերակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



