ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական առեղծվածային պայթյունը Ռուսաստանում
ՎԻԴԵՈՄեկ տղամարդ է տուժել Դոնի Ռոստովում պայթյունի հետևանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրին: «Տղամարդը կասկածելի իր է հայտնաբերել ճանապարհին, որը տեղում պայթել է, նա զրկվել է մատներից, ինչպես նաև վնասվածք ստացել որովայնի հատվածում: Տղամարդը հոսպիտալացվել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Մեկ այլ աղբյուր նշում է, որ պայթյուն է որոտացել քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում: Դպրոցում պարապունքները դադարեցվել են, երեխաներին չեն թողնում մտնել շենք: ՔԿ տարածաշրջանային վարչության ղեկավարի ավագ օգնականը գործակալությանը հայտնել է, որ պայթյունի վայր են ժամանել քննիչներն ու քրեագետները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



