«Արևիկ» ազգային պարկում հրդեհի դեպք չի արձանագրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷլեկտրոնային մամուլում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի ՀՀ Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկի անտառային հատվածում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ը պարզաբանում է, որ «Արևիկ» ազգային պարկում հրդեհ չի արձանագրվել: 04.05.2017թ. հրդեհ էր բռնկվել ազգային պարկին հարակից Մեղրի համայնքին պատկանող պտղատու այգիների տարածքում, որը ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տաածքային ստորաբաժանման հրշեջների միջոցով հաջողվել էր մեկուսացնել և մարել: Հրդեհի օջախը մոտ է եղել «Արևիկ» ազգային պարկի սահմաններին, սակայն պարկի բուսական և կենդանական աշխարհը չի վնասվել:



