Մատուցված ծառայությունների սակագները մարտին ավելացել են 0,1 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017 թ. մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, գների հավելաճը մեծապես պայմանավորվել է սպասարկման ծառայություններիÕ 0.1%, հյուրանոցային ծառայությունների՝ 0.3%, առողջապահության՝ 0.7%, տրանսպորտի ծառայությունների 1.1% հավելաճով (կապված՝ օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 4.8% հավելաճի հետ): Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակույթի՝ 0.6%, բնակարանային ծառայությունների (էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ) սակագների 0.5% նվազում, իսկ կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 2 քաղաքներում 2017 թ. մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2% հավելաճ (մայրաքաղաքում ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0.2%), 8-ում գրանցվել է 0.2-0.1% նվազում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:



