Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՕՐՕ–ն դուրս չի գա փողոց. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած ընտրություններում ստացած փոքր ձայներին ու հայտարարությանը, թե «ապրիլի 2–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ հետքայլ արձանագրեց, և սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», ՕՐՕ–ն դուրս չի գա փողոց ու իր համակիրների հետ չի գնա փողոցային պայքարի:

Երեկ կայացել է ՕՐՕ–ի հետընտրական ժողովը, որի ընթացքում ՕՐՕ–ի ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ներկաներին բացատրել են, որ այս պահին փողոցային պայքարի իմաստ չկա: Ասել է թե՝ հետընտրական պայքար չի լինի, ՕՐՕ–ն փողոց դուրս չի գա: Հավաքի ժամանակ հնչել է նաև կարծիք, թե «մարդիկ իրենց ձայնը ծախել են իշխանությանը, ի՞նչ պայքարենք»:

Մինչդեռ նախօրեի հայտարարության մեջ ՕՐՕ–ն հայտարարել է. «Փոփոխություններն անխուսափելի են, և մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»:

Իրականում չի բացառվում, որ ՕՐՕ–ն փողոցային պայքարի չգնալու այլ պատճառ ունի. թերևս ՕՐՕ–ում վախենում են քիչ մարդ հավաքել հրապարակում ու, այսպես ասած, խայտառակ լինել: Մեկ–երկու սակավաթիվ ու մարող հավաք, և ՕՐՕ–ն արագ կսպառի Սերժ Սարգսյանի իշխանությանը միակ արմատական ընդդիմադիրի իր դերը: Իսկ այլ դերակատարություն այս պահին դաշինքը չի կարող ստանձնել:

Միևնույն ժամանակ «Փաստին» հասած տեղեկություններով, ՕՐՕ–ի ղեկավարներն ասել են, որ դաշինքը չի առանձնանա, կշարունակի համատեղ պայքարը և որ այժմ դաշինքի հիմնական խնդիրը ընդդիմությունը կոնսոլիդացնելն է ու ներսից ուժեղանալը:

Այս դեպքում ևս խնդիր կա. Հետընտրական շրջանում ՕՐՕ–ն որևէ նոր ուժի չի կարող կոնսոլիդացնել: Դա անգամ նախընտրական շրջանում չստացվեց. ՀԱԿ–ը չի միանա ՕՐՕ–ին, արևմտամետ «Ազատ դեմոկրատները»՝ նույնպես, դժվար է պատկերացնել «Ելք»–ի հետ առնչությունը, «Ծառուկյան» դաշինքը ևս դժվար թե համագործակցի, «Հայկական վերածնունդը», հայտարարել է, որ չի բողոքարկելու ընտրոթյունների արդյունքները: Ուրեմն ո՞ւմ հետ է միանալու ու ում է կոնսոլիդացնելու ՕՐՕ–ն. թերևս միայն սեփական ուժերը:

ՕՐՕ դաշինքին միացած ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը երեկ չհամաձայնեց, որ իշխանությանը ձեռնտու է հետընտրական պայքարի չգնալու՝ ՕՐՕ–ի որոշումը: «Իշխանության հետ համագործակցելու եզրեր չենք տեսել, չենք էլ տեսնում: Ես էն մարդն եմ, որ տեսնեմ հետընտրական զարգացումների անհրաժեշտությունը կա, առաջին կոչ անողը ես կլինեմ, բայց ես գտնում եմ, որ հիմա դրա անհրաժեշտությունը չկա»,– ասաց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը՝ շարունակելով. «Մենք պատրաստ չենք դրան, պետք է ժողովրդին նախապատրաստել՝ 1 տարի, 6 ամիս, նախապատրաստել արտահերթ ընտրությունների: Էս պահին մենք ավելի շատ ներսում կազմակերպական խնդիրներ ունենք: Պետք է էս դաշինքը մեծացվի, ընդդիմադիր դաշտում լինենք, պետք է կոնսոլիդացվեն: Այսօրվա քննարկման ժամանակ էլ մեզանից որևէ մեկը չտեսավ փողոց դուրս գալու անհրաժեշտությունը:

Հետընտրական զարգացումների անհրաժետություն չկա: Այսօր պետք է ներքին թիմն ուժեղացնել»:

Դաշինքի անդամ ազատամարտիկը չի բացառում, որ ՕՐՕ–ի հիմքի վրա կարող է նոր կուսակցություն ստեղծվել: Վերջինս չհամաձայնեց դիտարկմանը, թե ՕՐՕ միավորումը չընկալվեց հանրության կողմից. «Չէ, ես էդ կարծիքին չեմ, հանրության հիմնական խնդիրն էր, որ ընդհանուր ընդդիմադիր դաշտը չմիավորվեց, չուզեց: Հիմա հանրությունը տեսնում է՝ իրականում ովքեր էին ընդդիմադիր, ովքեր ընդդիմադիր չէին: Բացի ՕՐՕ դաշինքից, մնացած բոլորին կարող եմ ասել. համ ժողովրդին քցեցին, համ իրանք իրանց, որ չմիավորվեցին, դաշինք չկազմեցին ու գնացին պրոպետական ուժերի հետ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին ինչ–որ տոկոսների, խոստումների դիմաց, բայց ինչ–որ խոստացել էին, ոչ մի բան չստացվեց: Խոսքը ոչ միան ՀԱԿ–ի և «Ազատ դեմոկրատների» մասին է: Իսկ «Ելք»–ի դեպքում նաև ինչ–որ համաձայնություն կա իշխանության հետ: Էդպես չի, որ «Ելք»–ն ավելի շատ հեղինակություն ա վայելում ժողովրդի մոտ, քան ՕՐՕ դաշինքը կամ ՀԱԿ–ը»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Տպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԾառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում Եվրամիությունը կարող է միջամտել ՀՀ ընտրություններին․ Ռուսաստանի ԱԳՆ Ժողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ Վարդևանյան