Անկարան և Մոսկվան բանակցում են Թուրքիա զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում Թուրքիա С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր մատակարարոելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Ներկայումս աշխատանքներ են տարվում համագործակցության պայմանագրի կազմման շուրջ:
Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգի աշխատակցի փոխանցմամբ` որոշումը կայացվել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ և դրա շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում նախորդ տարվա դեկտեմբերից սկսած:
Ռուսական կողմից բանակցությունները ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ վարում են Ռոսոբոռոնեկսպորտը և դաշնային ծառայությունը:
Թուրքիայի և ՌԴ-ի միջև C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրի մատակարարման շուրջ հաջորդ բանակցությունները տեղի են ունենալու 2017-ի մայիսին Ստամբուլում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



