Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարիամ Մելիքյանը՝ մայրանալու և Հայաստան տեղափոխվելու մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Հղիության վերջին ամսում գտնվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր նշեց, որ ամեն րոպե սպասում է դստեր լույս աշխարհ գալուն. «Անկեղծ ասած չեմ կարող բացատրել, թե ինչ է ներսումս կատարվում: Ողջ կյանքում երազել եմ աղջիկ ունենալ ու հիմա, երբ գիտեմ, որ իմ ներսում փոքրիկ աղջիկ է ապրում, ով իմ մասնիկն է, սրտի թրթիռով անհամբեր սպասում եմ նրա աշխարհ գալուն,- պատմեց ապագա մայրիկն ու հավելեց,- հիմա մենք 36 շաբաթական ենք, այսինքն հղիության վերջին ամսում եմ գտնվում, այդ իսկ պատճառով ամեն րոպե էլ կարող է ծնվի փոքրիկս, Աստված, երբ կամենա»:

Մարիամը մեզ հետ զրույցում պատմեց, որ փոքրիկի խնամքի եւ հագուստի պարագաները արդեն ամբողջությամբ պատրաստ են. «Ես ոչ մի սնահավատական մոտեցումներ չունեմ, փոքրիկս դեռ երեք ամսական էր, երբ սկսեցի նրա համար գնումներ կատարել, հիմա արդեն ամբողջությամբ պատրաստ աղջկաս ենք սպասում, այսօր էլ պետք է բերեն նրա օրորոցը, որին եւս անհամբեր սպասում եմ»,- պատմեց Մարիամը՝ նկատելով, որ գնումների հարցում իրեն օգնել են ամուսինն ու մայրիկը,- գնումների հարցում ինձ շատ է օգնել մայրիկս, իհարկե, ամուսինս եւս ինձ շատ է օգնում այդ հարցերով, արդեն նա էլ է ոգեւորությամբ սպասում մեր փոքրիկին»:

mariam_4

Մարիամ Մելիքյանը պատմեց, որ ամուսինը սկզբում վստահ է եղել, որ որդի են ունենալու. «Իհարկե, բոլոր տղամարդկանց նման ամուսինս եւս երազում էր որդի ունենալու մասին, երբ դեռ երեխայի սեռը չգիտեինք, միշտ ասում էի, որ իմ սիրտը զգում է, որ աղջիկ է լինելու, ամուսինս էլ նեղսրտում էր՝ ասելով, որ անընդհատ չասեմ, թե  աղջիկ եմ ունենալու, այլ սպասեմ, մինչեւ ճշտենք սեռը, բայց երբ տեսավ, թե ինչ ոգեւորությամբ ընդունեցի այդ լուրը, որ աղջիկ եմ ունենալու, արդեն նա էլ ոգեւորությամբ սպասում է իր դստերը»,- պատմեց դերասանուհին:

Փոքրիկի անվան հարցում Մարիամ Մելիքյանը նկատեց, որ դեռեւս տատանվում է. «Ինձ համար շատ դժվար է անուն ընտրելը, քանի որ գիտակցում եմ, որ անունը մարդու կյանքում շատ որոշիչ դեր կարող է ունենալ, կարծում եմ ինչպես նախապես պատկերացնես փոքրիկիդ, թեկուզեւ քո իսկ պատկերացումներով նրա համար անուն ընտրես, այդպիսին էլ կլինի նա իրականում: Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսին է լինելու աղջիկս, դրա համար էլ ուզում եմ նրա անունը համապատասխանեցնել իմ պատկերացումներին: Շատ էի սիրում իմ կերպարի՝ Յանայի անունը, եւ մտածում էի դստերս հենց Յանա կոչել, բայց հիմա մի քանի անունների շուրջ եմ տատանվում. Կամիլա, Ադրիանա, Սառա եւ Յանա՝ այս անունները դեռեւս մրցում են ինձ համար, բայց կարծում եմ կհաղթի Կամիլան»,- նշեց նա:

Ի դեպ, հարցին, թե անվան հարցում Մարիամը խորհրդակցո՞ւմ է արդյոք ամուսնու հետ, դերասանուհին պատասխանեց. «Մենք նախապես պայմանավորվել էինք, որ աղջկա դեպքում անվան ընտրությունը ես կկայացնեմ, տղայի դեպքում՝ նա: Ընդ որում տղայի անունը ամուսինս արդեն ընտրել էր, եթե որդի ունենայինք, պետք է Միքայել անվանեինք»:

Մարիամ Մելիքյանը նկատեց նաեւ, որ դեռ շատ վաղուց ընթերցում է անհրաժեշտ եւ համապատասխան գրականություն, որպեսզի մայրական պարտականությունները հնարավորինս ճիշտ իրականացնի. «Ինձ համար շատ կարեւոր է մայրական խնամքը: Դեռ նոր էի իմացել, որ բալիկի եմ սպասում, արդեն ընթերցում էի անհրաժեշտ գրականություն, քանի որ սկզբում շատ էի վախենում, անգամ մտածում էի, որ նրան սխալ գրկելով կարող եմ վնասել: Հիմա շատ ավելի տեղյակ եմ, ինչից վախս էլ է մի տեսակ կորել, հիմա արդեն անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ծանոթանալու նրա հետ»,- պատմեց Մարիամը:

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ ադրբեջանցիների առաջխաղացում կա՞ Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Բիշքեկյան հանդիպումից հետոՃիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա Յոլյան«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան