Ինչպես շատ արագ պատրաստել կոտլետներ՝ ձվով. բաղադրատոմս
ԼԱՅՖ168.am-ը գրում է.
Ձվային կոտլետներ պատրաստելու շատ պարզ և արագ բաղադրատոմս: Ընդամենը մի քանի պարզ քայլեր, և կերակուրը պատրաստ է:
Բաղադրիչներ
1. Ձու – 6 հատ
2. Կանաչ սոխ – 1 փունջ
3. Սպիտակաձավար – 2 ճ/գ
4. Ալյուր – 1 ճ/գ
5. Թթվասեր – 1 ճ/գ
6. Սամիթ – 1 փունջ
7. Բուսայուղ՝ տապակելու համար – 2 ճ/գ
8. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Խաշած ձվերը քերել խոշոր քերիչով, լցնել խորը թասի մեջ:
2. Ավելացնել մանր կտրատված սամիթը և կանաչ սոխը:
3. Լցնել ալյուրը և սպիտակաձավարը:
4. Աղ ցանել և ավելացնել թթվասերը:
5. Լավ խառնել:
6. Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել:
7. Լավ տաքացրած թավայի մեջ լցնել բուսայուղը:
8. Կոտլետները տապակել 2 կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
9. Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



