Հնդկաստանում այս բաղադրատոմսն անվանում են «անմահության էլիքսիր»
ԼԱՅՖԴեռևս հնագույն ժամանակներից ժողովրդական բժշկությամբ զբաղվողները, բժիշկները, ալքիմիկոսները փորձել են գտնել անմահության էլիքսիրը: Ինչեր ասես, որ նրանք չէին փորձում անել՝ օգտագործելով անգամ ամենաանհավանական բաղադրամասերը, բայց ցանկալի արդյունքի այդպես էլ չէին հասնում:
Սակայն կան որոշ բաղադրատոմսեր, որոնք բավականաչափ հաջողված են առողջության ամրապնդման տեսանկյունից: Չնայած այն հանգամանքին, որ ձեզ չի հաջողվի ապրել 200 տարի, այնուամենայնիվ, դուք կբարելավեք ձեր առողջական վիճակը:
Այդպիսի բաղադրատոմս է համարվում կաթը սխտորով:
Ոչ շատ մեծ տարայի մեջ լցրեք մի բաժակ կաթ և դրեք կրակին: Մինչև կաթի եռալը վերցրեք 2 սխտոր և մանր կտրատեք: Կաթի եռալուց անմիջապես հետո, ավելացրեք սխտորը և դրեք մի կողմ, ծածկեք կափարիչը:
10 րոպե հետո ձեր «անմահության էլիքսիրն» արդեն պատրաստ է: Օգտագործեք այն շաբաթը մեկ անգամ, օրական խմելով մեկ բաժակ:



