Պետերբուրգում ձերբակալել են վեց հոգու՝ ահաբեկիչներ հավաքագրողների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ծնունդով Միջին Ասիայից վեց հոգու՝ ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու համար քաղաքացիների հավաքագրման կասկածանքով, բայց հետաքննությունը տվյալներ չունի, որ նրանք կապված են այն ահաբեկչի հետ, որը պայթյուն Է իրականացրել մետրոյում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
«2017 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի անվտանգության համապետական ծառյության, ՆԳ նախարարության աշխատակիցների եւ Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ քննիչների կողմից քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների անցկացման արդյունքում ձերբակալվել են վեց քաղաքացիներ Միջին Ասիայի հանրապետություններից, որոնք Ռուսաստան են ժամանել փող վաստակելու»,- ասել են Քննչական կոմիտեում:
Հետաքննության վարկածով՝ նրանք 2015 թվականի նոյեմբերից Սանկտ Պետերբուրգում իրականացրել են առավելապես Միջին Ասիայի հանրապետություններից սերածների հավաքագրում՝ ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու եւ Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մեջ ներգրավելու համար:
1
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
2
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ
3
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
4
Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային
5
Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է



