Քաղավիացիան հայտ չի ստացել Երեւանի տարածքում Թբիլիսիից ավիատաքսիով թռիչքներ իրականացնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտ չի ստացել Երեւանի տարածքում Թբիլիսիից ավիատաքսիով թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյան
Euromag-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Adjara Group Hospitality ընկերությունը Վրաստանի տարածքում գործարկել է ներքին ու միջազգային փոխադրումների համար նախատեսված Aviator ավիատաքսին, որը թռիչքներ կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի երկրի ներսում գործող այլ օդանավակայաններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքներ, այդ թվում՝ Երևան:
Նշվում է, որ որպես ավիատաքսի գործող ինքնաթիռը նախատեսված է 5 հոգու համար և համալրված է ժամանակակից սարքավորումներով:



