Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վերջին վեպը կհրատարակվի 2017 թվականին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վեպը, որի վրա նա աշխատել Է մինչեւ իր կյանքի վերջին օրը, հավանաբար, կհրատարակվի արդեն այս տարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է բանաստեղծի այրին՝ Մարիա Եվտուշենկոն:
«Դա ավանդական վեպ չԷ,- պարզաբանել Է նա:- Դրանք նովելներ են, նրա հիշողությունները պատերազմական մանկության, Ամերիկա ուղեւորությունների, կյանքի տարբեր իրադարձությունների մասին: Միեւնույն ժամանակ գլխավոր գործող անձն ինքը չԷ, թեեւ վեպի հիմքը գրողի սեփական փորձն Է»:
Եվգենի Եվտուշենկոն վախճանվել Է ապրիլի 1-ին կյանքի 85-րդ տարում ուռուցքային հիվանդությունից ԱՄՆ-ի Թալսա քաղաքի (Օկլահոմայի նահանգ) հիվանդանոցում, որտեղ նա բուժվում Էր մարտի 12-ից: Ապրիլի 5-ին Թալսայում կկայանա բանաստեղծի հետ նրանց հրաժեշտը, ովքեր նրան գիտեին «ամերիկյան կյանքից»: Բանաստեղծին հողին կհանձնեն Մոսկվայի մարզի Պերեդելկինո ավանում: Քաղաքացիական հոգեհանգիստը պլանավորված Է Մոսկվայում ապրիլի 11-ին, այն կկայանա Գրողների տանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



