Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գալուստ Սահակյանը դրական է գնահատել խորհդրարանական ընտրությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գնահատմամբ` ապրիլի երկուսին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը՝ ի դեմս քաղաքական ուժերի եւ քաղաքացիների, ունի առաջ շարժվելու թե՛ հնարավորություն, թե՛ ցանկություն եւ թե՛ կամք: Մեր քաղաքացիներն ու քաղաքական ուժերն ընտրությունների միջոցով կարողացան վստահոր են իրացնել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ եւ ավելի զարգացած պետություն ունենալու իրենց հնարավորությունը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր հայտարարության մեջ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Այս ընտրությունները համախմբող ընտրություններ էին, որոնք, անկախ իրենց արդյունքից, վկայեցին, որ տարբեր ծրագրեր ներկայացնելով հանդերձ՝ քաղաքական ուժերն իրենց պատասխանատու են զգում երկրի ճակատագրի համար, իսկ քաղաքացիները, ունենալով տարբեր տեսակետներ, հաստատակամորեն պատրաստ են իրենց քվեներով ստանձնելու պատասխանատվության իրե՛նց բաժինը: Հետեւաբար, այս ընտրությունները նաեւ պատասխանատվության ընտրություն ին:

Թե՛ մեր, եւ թե՛ ընտրություններին հետեւող միջազգային կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ, մեզ հիմնականում հաջողվեց արժանապատիվ քննություն բռնել, ինչի համար շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլորիս եւ բոլորին՝ ինչպես ընտրությունների մասնակիցներին, այնպես էլ դրանք դիտարկողներին:

Վստահ եմ, որ մեզ սպասում է նույնքան անցնցում եւ խաղաղ հետընտրական ժամանակաշրջան, ստեղծագործ ու հետեւողական աշխատանքի ժամանակաշրջան, փոխվելու եւ փոխելու ժամանակաշրջան:

Ընտրություններին հաջորդել է ավելի ջանադիր աշխատելու, անվտանգության գինն ավելի խորն ու ավելի սթափ գիտակցելու, քաղաքական ու քաղաքացիական ավելի բարձր գիտակցությամբ երկիրն առաջ տանելու ժամանակը: Համոզված եմ, որ արժանապատվորեն ենք տնօրինելու այդ ժամանակը՝ այն ծառայեցնելով ավելի բարեկեցիկ հասարակություն եւ ավելի անվտանգ երկիր ունենալու գործին»:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ