Ռուսական ռազմակայանի օդաչուները հատուկ պարապմունքներ են սկսել Հայաստանի երկնքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, օդաչուները թռիչքային վարժանքներ են կատարելու ստրատոսֆերայում՝ ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա՝ նավավարման բարդ եւ խմբային տարրեր իրականացնելով զույգերով եւ մարտական օղակի կազմում:
Նավավարման բարդ բաղադրիչների կատարմանը թույլատրված են առաջին եւ երկրորդ կարգի օդաչուները, որոնք ունեն ավելի քան 500 թռիչքաժամ, ինչպես նաեւ երրորդ կարգի երիտասարդ օդաչուները, որոնց ՄիԳ-29 ուսումնավարժական ինքնաթիռներում կուղեկցեն բարձրակարգ հրահանգիչները:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



