Իսպանիայի ՌԾՈւ պարեկային նավը մտել է Ջիբրալթարի տարածքային ջրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի ՌԾՈւ պարեկային նավը մտել է Ջիբրալթարի տարածքային ջրեր։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Ջիբրալթարի կառավարությունը։
«Իսպանիայի ՌԾՈւ պարեկային «Ինֆանտա Կրիստինա» նավը ապօրինաբար մտել է բրիտանա- ջիբրալթարյան տարածքային ջրեր»,- ասվում է Ջիբրալթարի կառավարության հաղորդագրության մեջ։
Ջիբրալթարի ապագան առաջին խոչընդոտն է դարձել «Բրեքսիթի» գործարկումից հետո։ ԵՄ-ն առաջարկել է Իսպանիային վետոյի իրավունք տրամադրել Ջիբրալթարի ու ԵՄ-ի միջեւ առեւտրային հարաբերություններին վերաբերող որոշումներում։ Մադրիդն ի պատասխան հայտնել է, որ առայժմ խոսքը վետոյի մասին առայժմ խոսք չկա, սակայն բարձր է գնահատել Բրյուսելի այդ քայլը։
Մեյը հայտնել է, որ ոչ մի բանակցություն չի վարի Ջիբրալթարը որեւէ այլ պետության հանձնելու մասին, քանի դեռ Ջիբրալթարի բնակիչները նման ցանկություն չհայտնեն, իսկ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը խոստացել է,որ երկիրը բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանի անկլավը։



