Քառօրյա պատերազմի զոհերի տարելիցի օրը իշխանական թեկնածուները հրավառություն են կազմակերպել (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱպրիլյան քառօրյա պատերազմի զոհերի տարելիցի օրն անցկացված ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխանական թեկնածուները առանձնակի ոգեւորությամբ են նշել այդ իրադարձությունը:
Ապրիլի 3-ի գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, երբ արդեն տեղամասերից ստացվել էին առաջին ամփոփիչ արդյունքները, Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել:

Այդպիսի ահազանգեր «Ժողովուրդ»-ը ստացել է Կենտրոն, Նոր Նորք եւ Զեյթուն համայնքներից, Սիլիկյան թաղամասից: Ավելորդ է հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2012 օգոստոսի 9-ի որոշման համաձայն՝ գիշերային ուշ ժամերին արգելվում է հասարակական վայրերում հրավառությունները:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



