14 մարդ է զոհվել Աֆղանստանում ԱՄՆ-ի C-130 Hercules ինքնաթիռի կործանման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ14 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքում ամերիկյան C-130 Hercules ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:
Պենտագոնի աղբյուրի տվյալներով՝ ընդամենն օդանավում եղել է 11 մարդ՝ ԱՄՆ-ի վեց զինվորական եւ հինգ քաղաքացիական անձ: Նրանք բոլորն էլ զոհվել են: Բացի այդ, աղետի զոհ են դարձել առնվազն երեք աֆղանցի բնակիչներ, որոնք գտնվում էին գետնի վրա:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, առայժմ չկան այն բանի վկայություններ, որ ինքնաթիռը խփվել է:
Ավելի վաղ Աֆղանստանում գործող միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Բրայեն Թրիբուսը հայտնել է, որ ավիաաղետը տեղի է ունեցել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի օդանավակայանի մերձակայքում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



