Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրապետականները նման համոզիչ հաղթանակից հետո կցանկանան ունենալ ավելի լայն քաղաքական հիմքեր. քաղաքագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին՝ բացառությամբ «Հայկական վերածնունդ» կուսակցության արդյունքների:

«Անձամբ ինձ համար ՀՎԿ-ի արդյունքներն անսպասելի էին, քանի որ ելնելով նրանց վարչական ռեսուրսներից, ընդհանուր հաշվարկներից՝ գոնե 5-տոկոսանոց շեմը պիտի հաղթահարեին, բայց, հավանաբար, ՀՀԿ-ն չափից ավելի լուրջ մոտեցավ այս հարցին, այդ իսկ պատճառով ձայները նրանց պարզապես չբավականացրին: Կարծում եմ՝ «ԵԼՔ»-ը բավականին հաջող արդյունք ցուցաբերեց հատկապես մայրաքաղաքում: Դաշնակների դեպքում որոշակի դեր խաղաց այն հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը 1-2 տոկոսով ավելացրեց նրանց էլեկտորատը: ՀԱԿ-ն, իսկապես, շատ վատ արդյունք տվեց, եւ դրա պատճառն, ըստ իս, մի քանի սխալներն էին: Ինձ համար կոնկրետ անհասկանալի էր՝ ինչու նրանք գնացին դաշինքով եւ ոչ առանձին կուսակցությամբ: Նույն Ստեփան Դեմիրճյանին կարելի էր ընդգրկել ցուցակի մեջ, եւ այդ դեպքում, միգուցե, 5-տոկոսանոց շեմը տեսականորեն հնարավոր լիներ հաղթահարել: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց ամեն ինչ, որ  իրենք չանցնեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցության կողմից նման բարձր արդյունք գրանցելու հարցում մեծ դեր խաղաց թե վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ուներ եւ պահպանել է անձնական ռեյտինգը, թե Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Գոնե նախընտրական պայքարի ժամանակ այդ վերաբրենդավորումը կարեւոր էր: Բացի դրանից տեխնոլոգիական առումով մեծ դեր ունեցան այս ընտրական պայմանները, երբ ռեյտինգային քվեարկությունը փաստացի ստեղծում էր մրցունակություն հենց հանրապետականների ներսում, բայց արդյունքում, միեւնույն է, ձայնը գնում էր կուսակցությանը»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ակնհայտ էր ընտրությունների՝ ոչ թե գաղափարախոսության, այլ ռեսուրսների վրա հիմնված լինելու  հանգամանքը:

Նրա կանխատեսմամբ՝ առաջիկայում հանրապետականները եւ դաշնակցականները կրկին դաշինք կկազմեն:

«Կարելի է ակնկալել, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ Հանրապետականը 58 ձայն կունենա նոր խորհրդարանում: Ընդհանուր կլինի 105 պատգամավոր: Կարծում եմ՝ հանրապետականները կկարողանան միանձնյա կառավարություն կազմել, բայց նախկինում եւս կարող էին, սակայն դաշինք կազմեցին դաշնակների հետ, եւ, ըստ իս, առաջիկայում եւս այդպես կլինի: Այստեղ քաղաքական տրամաբանություն կա. դաշնակները Սփյուռքում դեր ունեն, բավականին կարեւոր դիրքորոշում ունեն գաղափարախոսական առումով արցախյան հակամարտության վերաբերյալ, եւ, բացի դրանից, հանրապետակնները նման համոզիչ հաղթանակից հետո կցանկանան ունենալ ավելի լայն քաղաքական հիմքեր»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան ապրիլի 2-ին: Ըստ ընտրությունների արդյունքների՝ առաջիկա խորհրդարանում լինելու է 4 քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները, Հայ հեղափոխական դաշնակցությունը: 

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ