Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահի երիտասարդական արվեստի մրցանակին ներկայացված են 13 հավակնորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկեց ՀՀ նախագահի 2016 թվականի երիտասարդական արվեստի մրցանակի հավակնորդների աշխատանքների եզրափակիչ փուլը: Ցուցահանդեսին ներկայացված են 13 հավակնորդի աշխատանքներ՝ գեղանկարներ, լուսանկարներ, գրաֆիկական գործեր, քանդակներ: Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստան»  համահայկական հիմնադրամը: «Արմենպ րես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 4-ին ցուցահանդեսին  բացման խոսքով հանդես եկավ հիմնադրամի ներկայացուցիչ, մրցույթների կազմակերպիչ Աիդա Խաչիկյանը:

«Նախագահի մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի 12 տարբեր բնագավառներում՝ ցեղասպանության, գիտության, գրականության, արվեստի տարբեր ճյուղերի մրցանակներ: Այս տարի «Արվեստ» բնագավառում ստացել ենք 16 դիմում-հայտ: Ժյուրին երեք փուլով ընտրել է լավագույն 13-ին: Մրցույթն իրականացվում է 2000 թվականից: Այս տարիների ընթացքում արվեստի  բնագավառում ստեղծագործող 38 երիտասարդ ստացել է մրցանակ»,- ասաց Աիդա Խաչիկյանն ու մրցանակի հավակնորդներին ցանկացավ նորանոր ստեղծագործական հաջողություններ: 

Միքայել Հարությունյանը, ով  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող է, ցուցահանդեսին ներկայացնում է Կոմիտաս վարդապետին նվիրված կտավ՝ «Կաքավիկը»: Նկարում պատկերված է Կոմիտաս վարդապետը՝ ձեռքին կաքավիկ: «Փորձել եմ Կոմիտասին ավելի լուսավոր նկարել՝ զերծ իր կյանքի ցեղասպանության հետ կապված դրվագից: Նկարել եմ 2016 թվականին՝ ոչ հատուկ ցուցահանդեսի համար: Նախագահական մրցանակի մասին վաղուց գիտեի, բայց, կարծում եմ, մասնակցության պահն այս տարի հասունացավ: Հիմնադրամին հայտ ներկայացրեցի, մասնակից աշխատանքի հետ միասին ուղարկեցի մի քանի նկարներ ևս, անցա երկու փուլերն ու հասա եզրափակիչ փուլ»,- ասաց նկարի հեղինակը:  

Ռիմա Նանյանը ցուցահանդեսին ներկայանում է «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքով: Ռիման մասնակցել է նաև անցյալ տարի, անցել է մինչ վերջին փուլը: Այս տարի ևս որոշել է փորձել ուժերը:

 «Շատ ոգևորիչ է այս մրցանակաբաշխությունը: Բոլոր տասներեք թեկնածուներին կարելի է արդեն շնորհավորել: Երրորդ՝ վերջին փուլն ամենադժվարն է, քանի որ հավաքված են շատ հետաքրքիր աշխատանքներ: Ինձ հարցնում են, թե ինչու են այս տարի աշխատանքները քիչ, սակայն քանակի մեջ չէ էությունը: Գուցե քիչ են, բայց շատ ավելի լավն են: Մեզ դժվար կլինի ընտրել լավագույնին»,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ու իր շնորհակալությունը հայտնեց մասնակիցներին և «Հայաստան» համայկական հիմնադրամին: 

Մրցույթն ավարտվելուց հետո հիմնադրամը կամփոփի արդյունքները, կներկայացնի նախագահի ստորագրմանը, որից հետո կհրապարակվեն արդյունքները: Մրցանակները հատուկ արարողությամբ կշնորհվեն մայիսի 26-ին նախագահի նստավայրում:

[gallery id= 58723]

Ջուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք