Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 140 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2017 թվականի մարտ ամսին լույս աշխարհ եկած 141 երեխաների սեռական պատկանելությունը գրեթե հավասարապես կիսվել է՝ 71 տղա եւ 70 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 18 երեխա ծնվել է Գավառի, 33 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 54 երեխա՝ Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 11 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Աղջիկ երեխաների թիվը տղաներին 2-ով գերազանցել է Մարտունու ծննդատանը, 1-ով՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 3-ով՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Գավառի ԲԿ-ում տղա երեխաներն ավելի են եղել 4-ով, Սեւանի ԲՀԿ-ում՝ 3-ով: Ընդ որում, վերջին տարիների ընթացքում Սեւանի տարածաշրջանի ծնունդների թիվն առաջին անգամ գերազանցել է Գավառի տարածքի համայնքների ծնունդների ցուցանիշներին, այն էլ այդքան էական տարբերությամբ՝ 15-ով:
Իսկ նախորդ տարվա մարտ ամսի համեմատ Գեղարքունիքում ծնունդների թիվն ավելացել է 4-ով:
Խոսրով Խլղաթյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



