Դին Քեյնն աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին
ԼԱՅՖՀամաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջերս Հայաստան այցելած հոլիվուդյան դերասան Դին Քեյնն իր թվիթերյան էջում տեսահոլովակ է տեղադրել, որտեղ խոսում է ֆիլմի մասին:
«Ողջույն, ես Դին Քեյնն եմ: Ես լսել եմ ցեղասպանության՝ հայոց ցեղասպանության մասին եւ հոլոքոստի: Բայց ցեղասպանությունն այսօր էլ է ընթանում. նկատի ունեմ Սիրիան, Իրաքը, Սուդանը: Ես կպահեմ իմ խոստումը՝ ցեղասպանությունը պատմության էջերում թողնելու համար»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ ֆիլմին իր աջակցությունն էր հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, ինչպես նաև՝ դերասան Սիլվեստր Ստալոնեն:
Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը հայ և համաշխարհային կինոսերներիուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ ԼեԲոնը, ինչպես նաևՀոլիվուդուհհայտնի հայուհի Անժելա Սառաֆյանը:



