Քուրդ զինյալների գործի դրած պայթուցիկի հետևանքով թուրք զինվորներ են տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Շըրնաք շրջանում թուրքական զինված ուժերի կողմից Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում քուրդ զինյալները պայթուցիկ են գործի դրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
PKK զինյալները զինվորականների մեքենայի անցնելու ժամանակ գործի են դրել ճանապարհահատվածում տեղադրված պայթուցիկը: Պայթյունի հետևանքով մեկ թուրք զինվոր մահացել է, հինգը վիրավորվել են:
Տարածաշրջանում շարունակվում են քուրդ զինյալների դեմ գործողությունները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



