Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետի ուսերին ծանր բեռ է դրվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եղան ընտրությունները, անցան ընտրությունները:

Ի՞նչ ունենք այսօր: Առաջին անգամ շատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ և ընդհանրապես քաղաքականությունից հասկացող մարդիկ, նաև պարզապես երկրի ազնիվ ու մտահոգ քաղաքացիներ ափ ի բերան էին մնացել ու ազնվորեն խոստովանում էին` չգիտեն, թե ում ընտրեն:

Ում էլ ընտրեն, ճիշտ չէ: Միով բանիվ` իրենց սրտով չէ և իրենց քաղաքական ու մարդկային համոզմունքներով չէ:
Ինչո՞ւ: Բանն այն է, որ մեր երկրում քաղաքական դաշտի սերնդափոխությունը ժամանակին չկայացավ: Այն չընթացավ բնականոն ճանապարհով և օրինաչափ բնույթ չկրեց: Քաղաքական ասպարեզում մնացին նույն գործող անձինք, որոնց գիտենք դեռևս մեր պետության արշալույսից: Կամ էլ նրանց` որպես քաղաքական դեմքի ձևավորումը ուղեկցվեց մեր երկրի կայացմանը զուգընթաց:

Ապա նոր–նոր դաշտում երևացին մարդիկ, որոնք ինչ–որ առումով քաղաքական կոնյուկտուրայի արդյունք էին պարզապես: Կամ ժողովրդի մի հիմնական մասը նրանց այդպիսին ընկալեց: Մեկ էլ քաղաքացիական հատվածից մի խումբ ակտիվիստներ մտան քաղաքականության մեջ:

Ա՛յս էր: Չկար ժամանակի ընթացքում կայացման ճանապարհ անցած և որպես քաղաքական գործիչ ձևավորված այն անհատը, որը կարող էր իր վրա վերցնել երկիրը կառավարելու և նրա հետագա ընթացքն ապահովելու պատասխանատվությունը:

Այս պարագայում էինք մենք գնում ընտրությունների և գնում էինք այսպիսի քաղաքական պաշարով:

Հարկ չկա առանձին–առանձին անդրադառնալ քաղաքական գործող դեմքերին: Միայն մի քանի ուժերի վերաբերյալ մի քանի շեշտադրում:

Լևոն Տեր–Պետրոսյան` երկրի առաջին նախագահ, որի ղեկավարության տարիներին ընդարձակվեցին մեր երկրի սահմանները, ու առաջին անգամ հայը հող զիջողից դարձավ հող վերցնող: Ապա տասը տարվա լռությունից հետո կրկին այս գործիչը մտավ քաղաքականություն ու կրկին ցնցեց քաղաքական դաշտը: Արդյունքը հայտնի է, թե ինչ եղավ: Եղավ մարտի 1, ու հաղթանակած ժողովրդին տարան ու փակեցին իրենց տան մեջ:
Բայց նրա գլխավորությամբ ձևավորված շարժումը մոտ մեկ տասնամյակ կարողացավ վառ պահել քաղաքական շարժման կրակը: Նրա շուրջ և այդ շարժման արդյունքում ձևավորվեց այն դաշտը, որտեղ հետագայում զարգացան քաղաքական նոր իրողությունները, ու աշխուժացան քաղաքացիական շարժումները:

Սակայն ամեն պոտենցիալ մի օր սպառվում է, և սպառվում է որոշակի ժամանակի մեջ: ՀԱԿ–ն արեց իր գործը և այն այսօր նախկին քաղաքական ուժը չէ այլևս: Անցավ նրա աստեղային ժամը:

Մեր պատմության ճանապարհին ուղեկից մյուս քաղաքական գործիչները ևս ներուժ չունեն ինչ–որ բան անելու: Հետևում է մնացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վառվող աստղը: Ավելին` անզեն աչքով էլ է երևում, որ նա հոգնած է ու քաղաքական դաշտում իր վերջին պարտքն է տալիս` ցանկալի հանգստի անցնելուց առաջ:

Սեյրան Օհանյանը ևս չէր կարող որևէ բան անել: Որովհետև նա Սեյրան Օհանյան էր ընդամենը իր մերձավորների կամ մերձավոր–ազատամարտիկների համար: Իսկ ժողովուրդը չի մոռացել ապրիլյան պատերազմը և այդ ընթացքում շրջանառվող այն լուրերը, որ մենք այդքան զոհեր տվեցինք նաև սահմանի վրա տիրող թափթփվածության հետևանքով: ժողովուրդը դա նրան չէր ների: Եվ չներեց: Առավել ևս, որ չար կատակով ընտրությունները հենց զոհերի տարելիցի օրն էր:

Օսկանյանը նոր դեմք չէ մեր քաղաքական դաշտում, և նրան սիրողն ու ընդունողն արդեն սիրել ու ընդունել է: Չսիրողն էլ չի սիրել ու չի ընդունել:

Բարգավաճ Հայաստանը` նախընտրական շրջանի ֆավորիտը: Հազարավոր մարդիկ էին դուրս գալիս նրա հանրահավաքներին: Բայց այս մարդկանցից շատերն էլ փաստորեն քվեախցիկում չքվեարկեցին նրա օգտին:

Ինչո՞ւ: Այնուամենայնիվ հատկապես քաղաքաբնակների մոտ և հատկապես քաղաքագիտական սկզբունքներով առաջնորդվողների մոտ Գագիկ Ծառուկյանը չէր կարող քաղաքական անհրաժեշտ հենարան լինել: Քանզի ինչպես շատ դիպուկ նկատեց առաջին նախագահը` այս մարդը և նրա գործունեությունը քաղաքագիտական կանոնների չեն ենթարկվում: Պարզապես մարդիկ նրան սիրում ու ընդունում են և` վերջ:

Բացառելով մնացած ուժերը, որոնք գերակա դերակատարություն չէին խոստանում այս ընտրություններում, մնաց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:

17 տարի այս կուսակցությունն իշխանության ղեկին է, ու այդ ընթացքում մեր երկիրն էական առաջընթաց չի գրանցել ոչ տնտեսության մեջ, և ոչ էլ այլ ոլորտներում: Կոռուպցիան է ծաղկել, տնտեսությունն է դեպի ստվեր թեքվել, մենաշնորհներն են փթթել: Աղքատությունն է ավելացել ու արտագաղթն է շատացել:

Բայց ժողովուրդը գնաց ու այս ուժին ձայն տվեց: Տվեց, որովհետև հանրապետականը ժողովրդին առաջարկելու մեկ բան ուներ և այն առաջարկեց: Առաջարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը ստիպեց, որ ժողովուրդը մոռանա, թե ովքեր են Հանրապետական կուսակցության իրական անդամները: Մոռանա այս կուսակցության օդիոզ դեմքերին, ովքեր տարին մի քանի անգամ հայտնվում էին սկանդալների մեջ: Մոռանա քաղաքական այն ցածր մշակույթը, որը մշակույթ էլ չես ասի, և որը այս կուսակցությունը ներմուծեց քաղաքական դաշտ: Երբ խորհրդարանը լցրեց ոչինչ չասող, բերանները փակ դեմքերով, ովքեր քաղաքականությունից այնքան հեռու էին, որքան հայտնի ընտանի կենդանին հայտնի պտտաձողից: Մոռանա, որ այս տարիներին հանրապետականը պարզապես դեգրադացրեց մեր ժողովրդին, հսկայական վնաս հասցրեց մեր ազգային բարոյական նկարագրին, երբ երկրում խրախուսվեց սուտը, քծնանքը, ծախու վարքագիծը, զոռբայությունը: Անտեսվեցին սկզբունքներն ու բարոյական արժեքները: Այնքան մոռացավ ժողովուրդը, որ անկեղծ սգաց Հաց բերողի մահը, բայց մի քանի օր հետո գնաց ու իր քվեն տվեց հենց նրան սպանողին:

Հիմա կասեք, որ երկրով մեկ ֆռռում էր ընտրակաշառքը: Այո՛, այդպես էր: Ասում են անգամ, որ հատուկենտ ընտանիքներ կհաշվես, որտեղ տասը հազարական դրամը չի մտել:

Բայց ներկա պարագայում ընտրակաշառքը չէր, որ ստիպեց մարդկանց ընտրել հանրապետական կուսակցությանը: Կամ` միայն ընտրակաշառքը չէր:

Ընտրակաշառք է՛լի է վերցրել ժողովուրդը, բայց գնացել ու քվեարկել է իր ուզած թեկնածուի օգտին: Վկան` նախորդ նախագահական ընտրությունները (էլ ավելի առաջ չգնանք), երբ ժողովուրդն իր քվեն փաստացի տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այս անգամ այդպես չեղավ, չնայած կարող էր և լինել: Կարող էին էլի մարդիկ վերցնել իրենց «բաժին» 10 հազարը, բայց քվեախցում ընտրել ում ուզում էին:

Ի դեպ, որքա՜ն ծանր բեռ է դրվել վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին: Չգիտեմ` ինքը գիտակցո՞ւմ է, թե ինչի տակ է մտել: Մարդիկ վստահեցին նրան: Եվ միաժամանակ նա պարտավորված է քայլել նրանց հետ, ում ժողովուրդը վաղուց է մերժել:

Ինչպե՞ս դուրս կգա Կարեն Կարապետյանն այս երկվությունից, դժվար է ասել: Ո՞ր կողմը կթեքվի ժամանակի ընթացքում. սա՛ է կարևորը:

Իսկ ժողովուրդը գիտակցաբար նրան տվել է այդ ժամանակը:

Այսպիսին է այսօր իրողությունը:

Հ.Գ. Իսկ այն մարդկանց, ովքեր հպարտ են որ հաղթել են, իսկ հաղթել են, որովհետև հանրապետական են, մի բան կարելի է ասել` հանգիստ մնացեք ձեր տեղը: Ժողովուրդը ձեզ քվե չի տվել: Նա ձեզ վաղուց գիտեր ու ձեր տեղն էլ շատ լավ իմացել է այս անգամ: Դուք միայն մի բանի մասին մտածեք` վաղը բալաստ չդառնաք այն մարդու համար, որին ժողովուրդը վստահեց իր երկրի կառավարումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Տպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ Քոչարյան