Սանկտ Պետերբուրգի մետրոն վերսկսել Է աշխատանքն ամբողջ ծավալով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ապրիլի 4-ի առավոտյան ամբողջ ծավալով վերսկսել Է աշխատանքը նախօրյակին այնտեղ իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, ինչի մասին հայտնել Է նահանգապետի վարչակազմը: «Սանկտ Պետերբուրգի մետրոն առավոտից վերսկսել Է աշխատանքն ամբողջ ծավալով՝ բոլոր ուղեգծերով ու կայարաններով»,- ասված Է հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Այդուհանդերձ, Պետերբուրգի նահանգապետի վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ քաղաքային Էլեկտրատրանսպորտի ուժեղացված ու փոփոխված երթուղիները գործելու են ամբողջ օրվա ընթացքում: Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն Է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել եւ վնասազերծվել Է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող Էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված Է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ: Նախնական տվյալներով՝ զոհվել Է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում Է պատահարի նաեւ այլ վարկածներ:



