Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականներն առաջին բանակցություններն են անցկացրել Սիրիայի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 1-ին շուրջ մեկ ժամ քննարկել են այն հարցը, թե ինչպես պատահական կոնֆլիկտներ թույլ չտան Սիրիայում երկու երկրների գործողությունների ընթացքում: Այդ մասին, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Այսօր բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ: Դրանք տեւել են մոտավորապես մեկ ժամ»,- ասել է նա բրիֆինգի ժամանակ:
Էռնեստը հավաստել է, որ բանակցությունների նպատակն այն է, որ կողմերը Սիրիայում ծայրահեղականներին հարվածներ հասցնելիս վտանգներ չստեղծեն միմյանց համար:
«Դրանք առաջին բանակցություններն են: Կարծում եմ, որ կլինի նման շփումների մի ամբողջ շարք»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



