Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միայն թե Հանրապետական կուսակցությունը բալաստ չդառնա Կարեն Կարապետյանի համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եղան ընտրությունները, անցան ընտրությունները:

Ի՞նչ ունենք այսօր: Առաջին անգամ շատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ և ընդհանրապես քաղաքականությունից հասկացող մարդիկ, նաև պարզապես երկրի ազնիվ ու մտահոգ քաղաքացիներ ափ ի բերան էին մնացել ու ազնվորեն խոստովանում էին` չգիտեն, թե ում ընտրեն:

Ում էլ ընտրեն, ճիշտ չէ: Միով բանիվ` իրենց սրտով չէ և իրենց քաղաքական ու մարդկային համոզմունքներով չէ:

Ինչո՞ւ: Բանն այն է, որ մեր երկրում քաղաքական դաշտի սերնդափոխությունը ժամանակին չկայացավ: Այն չընթացավ բնականոն ճանապարհով և օրինաչափ բնույթ չկրեց: Քաղաքական ասպարեզում մնացին նույն գործող անձինք, որոնց գիտենք դեռևս մեր պետության արշալույսից: Կամ էլ նրանց` որպես քաղաքական դեմքի ձևավորումը ուղեկցվեց մեր երկրի կայացմանը զուգընթաց:

Ապա նոր–նոր դաշտում երևացին մարդիկ, որոնք ինչ–որ առումով քաղաքական կոնյուկտուրայի արդյունք էին պարզապես: Կամ ժողովրդի մի հիմնական մասը նրանց այդպիսին ընկալեց: Մեկ էլ քաղաքացիական հատվածից մի խումբ ակտիվիստներ մտան քաղաքականության մեջ:

Ա՛յս էր: Չկար ժամանակի ընթացքում կայացման ճանապարհ անցած և որպես քաղաքական գործիչ ձևավորված այն անհատը, որը կարող էր իր վրա վերցնել երկիրը կառավարելու և նրա հետագա ընթացքն ապահովելու պատասխանատվությունը:

Այս պարագայում էինք մենք գնում ընտրությունների և գնում էինք այսպիսի քաղաքական պաշարով:

Հարկ չկա առանձին–առանձին անդրադառնալ քաղաքական գործող դեմքերին: Միայն մի քանի ուժերի վերաբերյալ մի քանի շեշտադրում:

Լևոն Տեր–Պետրոսյան` երկրի առաջին նախագահ, որի ղեկավարության տարիներին ընդարձակվեցին մեր երկրի սահմանները, ու առաջին անգամ հայը հող զիջողից դարձավ հող վերցնող: Ապա տասը տարվա լռությունից հետո կրկին այս գործիչը մտավ քաղաքականություն ու կրկին ցնցեց քաղաքական դաշտը: Արդյունքը հայտնի է, թե ինչ եղավ: Եղավ մարտի 1, ու հաղթանակած ժողովրդին տարան ու փակեցին իրենց տան մեջ:

Բայց նրա գլխավորությամբ ձևավորված շարժումը մոտ մեկ տասնամյակ կարողացավ վառ պահել քաղաքական շարժման կրակը: Նրա շուրջ և այդ շարժման արդյունքում ձևավորվեց այն դաշտը, որտեղ հետագայում զարգացան քաղաքական նոր իրողությունները, ու աշխուժացան քաղաքացիական շարժումները:

Սակայն ամեն պոտենցիալ մի օր սպառվում է, և սպառվում է որոշակի ժամանակի մեջ: ՀԱԿ–ն արեց իր գործը և այն այսօր նախկին քաղաքական ուժը չէ այլևս: Անցավ նրա աստեղային ժամը:

Մեր պատմության ճանապարհին ուղեկից մյուս քաղաքական գործիչները ևս ներուժ չունեն ինչ–որ բան անելու: Հետևում է մնացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վառվող աստղը: Ավելին` անզեն աչքով էլ է երևում, որ նա հոգնած է ու քաղաքական դաշտում իր վերջին պարտքն է տալիս` ցանկալի հանգստի անցնելուց առաջ:

Սեյրան Օհանյանը ևս չէր կարող որևէ բան անել: Որովհետև նա Սեյրան Օհանյան էր ընդամենը իր մերձավորների կամ մերձավոր–ազատամարտիկների համար: Իսկ ժողովուրդը չի մոռացել ապրիլյան պատերազմը և այդ ընթացքում շրջանառվող այն լուրերը, որ մենք այդքան զոհեր տվեցինք նաև սահմանի վրա տիրող թափթփվածության հետևանքով: ժողովուրդը դա նրան չէր ների: Եվ չներեց: Առավել ևս, որ չար կատակով ընտրությունները հենց զոհերի տարելիցի օրն էր:

Օսկանյանը նոր դեմք չէ մեր քաղաքական դաշտում, և նրան սիրողն ու ընդունողն արդեն սիրել ու ընդունել է: Չսիրողն էլ չի սիրել ու չի ընդունել:

Բարգավաճ Հայաստանը` նախընտրական շրջանի ֆավորիտը: Հազարավոր մարդիկ էին դուրս գալիս նրա հանրահավաքներին: Բայց այս մարդկանցից շատերն էլ փաստորեն քվեախցիկում չքվեարկեցին նրա օգտին:

Ինչո՞ւ: Այնուամենայնիվ հատկապես քաղաքաբնակների մոտ և հատկապես քաղաքագիտական սկզբունքներով առաջնորդվողների մոտ Գագիկ Ծառուկյանը չէր կարող քաղաքական անհրաժեշտ հենարան լինել: Քանզի ինչպես շատ դիպուկ նկատեց առաջին նախագահը` այս մարդը և նրա գործունեությունը քաղաքագիտական կանոնների չեն ենթարկվում: Պարզապես մարդիկ նրան սիրում ու ընդունում են և` վերջ:

Բացառելով մնացած ուժերը, որոնք գերակա դերակատարություն չէին խոստանում այս ընտրություններում, մնաց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:

17 տարի այս կուսակցությունն իշխանության ղեկին է, ու այդ ընթացքում մեր երկիրն էական առաջընթաց չի գրանցել ոչ տնտեսության մեջ, և ոչ էլ այլ ոլորտներում: Կոռուպցիան է ծաղկել, տնտեսությունն է դեպի ստվեր թեքվել, մենաշնորհներն են փթթել: Աղքատությունն է ավելացել ու արտագաղթն է շատացել:

Բայց ժողովուրդը գնաց ու այս ուժին ձայն տվեց: Տվեց, որովհետև հանրապետականը ժողովրդին առաջարկելու մեկ բան ուներ և այն առաջարկեց: Առաջարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը ստիպեց, որ ժողովուրդը մոռանա, թե ովքեր են Հանրապետական կուսակցության իրական անդամները: Մոռանա այս կուսակցության օդիոզ դեմքերին, ովքեր տարին մի քանի անգամ հայտնվում էին սկանդալների մեջ: Մոռանա քաղաքական այն ցածր մշակույթը, որը մշակույթ էլ չես ասի, և որը այս կուսակցությունը ներմուծեց քաղաքական դաշտ: Երբ խորհրդարանը լցրեց ոչինչ չասող, բերանները փակ դեմքերով, ովքեր քաղաքականությունից այնքան հեռու էին, որքան հայտնի ընտանի կենդանին հայտնի պտտաձողից: Մոռանա, որ այս տարիներին հանրապետականը պարզապես դեգրադացրեց մեր ժողովրդին, հսկայական վնաս հասցրեց մեր ազգային բարոյական նկարագրին, երբ երկրում խրախուսվեց սուտը, քծնանքը, ծախու վարքագիծը, զոռբայությունը: Անտեսվեցին սկզբունքներն ու բարոյական արժեքները: Այնքան մոռացավ ժողովուրդը, որ անկեղծ սգաց Հաց բերողի մահը, բայց մի քանի օր հետո գնաց ու իր քվեն տվեց հենց նրան սպանողին:

Հիմա կասեք, որ երկրով մեկ ֆռռում էր ընտրակաշառքը: Այո՛, այդպես էր: Ասում են անգամ, որ հատուկենտ ընտանիքներ կհաշվես, որտեղ տասը հազարական դրամը չի մտել:

Բայց ներկա պարագայում ընտրակաշառքը չէր, որ ստիպեց մարդկանց ընտրել հանրապետական կուսակցությանը: Կամ` միայն ընտրակաշառքը չէր:

Ընտրակաշառք է՛լի է վերցրել ժողովուրդը, բայց գնացել ու քվեարկել է իր ուզած թեկնածուի օգտին: Վկան` նախորդ նախագահական ընտրությունները (էլ ավելի առաջ չգնանք), երբ ժողովուրդն իր քվեն փաստացի տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այս անգամ այդպես չեղավ, չնայած կարող էր և լինել: Կարող էին էլի մարդիկ վերցնել իրենց «բաժին» 10 հազարը, բայց քվեախցում ընտրել ում ուզում էին:

Ի դեպ, որքա՜ն ծանր բեռ է դրվել վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին: Չգիտեմ` ինքը գիտակցո՞ւմ է, թե ինչի տակ է մտել: Մարդիկ վստահեցին նրան: Եվ միաժամանակ նա պարտավորված է քայլել նրանց հետ, ում ժողովուրդը վաղուց է մերժել:

Ինչպե՞ս դուրս կգա Կարեն Կարապետյանն այս երկվությունից, դժվար է ասել: Ո՞ր կողմը կթեքվի ժամանակի ընթացքում. սա՛ է կարևորը:

Իսկ ժողովուրդը գիտակցաբար նրան տվել է այդ ժամանակը:

Այսպիսին է այսօր իրողությունը:


Հ.Գ. Իսկ այն մարդկանց, ովքեր հպարտ են որ հաղթել են, իսկ հաղթել են, որովհետև հանրապետական են, մի բան կարելի է ասել` հանգիստ մնացեք ձեր տեղը: Ժողովուրդը ձեզ քվե չի տվել: Նա ձեզ վաղուց գիտեր ու ձեր տեղն էլ շատ լավ իմացել է այս անգամ: Դուք միայն մի բանի մասին մտածեք` վաղը բալաստ չդառնաք այն մարդու համար, որին ժողովուրդը վստահեց իր երկրի կառավարումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 փետրվարի). Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. «Փաստ»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանՀարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար ՂումաշյանԹրամփը պարզաբանում է՝ երբ այլևս չի նախագահի«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԹերմոսը կարող է ավելի կեղտոտ լինել, քան զուգարանակոնքը. բացատրում է բժիշկըԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն Ազիզյան Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները Աղջիկը կորցրել է մատները և այրվածքներ ստացել շամպունի պատճառով«Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Կոնֆետը պայթել է երեխայի բերանում․ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոցՍա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Զինվորի մոր աղոթքըԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներիցՆոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է «Ինտերի» մեկնարկային կազմը Լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագրի ժամկետը Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել միջամտել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ներմուծումից ամենաշատ կախված երկրների շարքում է ՀՀ-ն շարունակում է գրանցել գյուղատնտեսական արտադրության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում Մեսսին փոխել է մարզումային ծրագիրը ԱԱ-2026-ին պատրաստվելու համար Միրզոյանը ԱՄԷ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Նազելի Բաղդասարյանը կգործուղվի Բելգիա Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ պայմանագրային զինծառայողը հոսպիտալացվել է