Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վատ, շատ վատ բեմադրած ստեղծագործական աշխատանք էր այս ընտրությունը. Ռուդոլֆ Ղևոնդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aysor.am-ը գրում է.

Ապրիլի 2-ին Հայաստանի հանրապետությունը ընտրական եռուզեռի մեջ էր: Շատերն այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում էին դեռ մարտի 5-ից՝ ընտրական քարոզարշավի մեկնարկից: Այն մասին, թե ինչո՞վ առանձնացավ և ինչո՞վ կրկնեց ընտրական այս շրջանը նախորդներին, դեռ շատ կխոսվի, բայց այն, որ 2017 թվականի ընտրությունները տեխնիկական հագեցվածությամբ չկրկնվող էին, աննկատ չմնաց: 

«Ես, առհասարակ, չեմ հետաքրքրվում, ուշադրություն չեմ դարձնում, որովհետև ամեն ինչ սուտ է ու կեղծիք: Իմ սրտով չի այս ամենը: Բայց չեմ կարող չնկատել, որ այս տարի շատ ավելի «քաղաքակիրթ», «մակարդակով» ու «զարգացած» էին դարձել, մանկական խաղերով չէին զբաղվում: Մարդիկ ճիշտ ծախսեր էին արել, ապարատ էին առել, որով մատնահետքեր էին վերցնում: Իսկ գիտե՞ք ինչ արժի այդ ապարատը՝ 24 հազար եվրո: Նախորդ անգամ 14 հազար եվրո էին տվել, պլաստմասե «յաշիկներ» էին առել, բայց այսօր արդեն կարտոնի ետևում էին «պախկվում»: Հիմա արդեն արդիականը մատնահետքի թանկարժեք մեքենաներն են: Ապրեն իրենք, շատ «խելացի» ծախսեր են արել: Թող հաղթեն, թող շահեն ու շարունակեն ապրել այնպես, ինչպես սկսել են» - Aysor.am-ի հետ զրույցում, անթաքույց հեգնանքով, նշեց դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը:

Վերջինիս առավել զայրացրել է այն, որ, ըստ նրա, ապրիլի 2-ի ընտրությունները զուսպ չեն անցել: Հաղթող քաղաքական ուժերը խանդավառվել էին, երգում, պարում ու հրավառություն էին անում:

«Ինչպե՞ս կարելի էր այդ ամենն անել քառօրյա պատերազմի օրը, մեր զոհված էրեխեքի օրը: Իրենց երջանկության, ուրախության չափն այդ ի՞նչ էր… Զարմանալի մարդիկ են, տո: Սա թուրքի իշմարանք ա, թուրքի նախագիծ, էս ամեն ինչը թրքություն ա», -վրդովմունքով նկատեց նա:

Ռուդոլֆ Ղևոնդյանը ընտրություններին  չի մասնակցել, չի էլ հետաքրքրվել, թե ովքեր են խորհրդարանի նոր անդամները, այս թեման իր համար փակ է:

«Ես նույնիսկ Սովետական ժամանակներում ընտրությունների չեմ գնացել, ուր մնաց հիմա գնամ: Ինձ բոլորովին հետաքրքիր չի: Ինչ տարբերություն, գուցե դեմքը, հագուստը փոխվի, բայց հո հոգեբանությունը, նապատակներն ու գաղափարները չի՞ փոխվելու: Մեկ է, նորից իրենք են՝ գռփելու, տանելու, քյասիբ ժողովուրդ սարքելու նպատակով: Այդպես են անում, որ մարդիկ հեռանան երկրից ու այնտեղից բարեկամների միջոցով փող բերեն, որ իրենք կարողանան այդ փողից էլ օգտվեն: Շա՜տ խելացի քայլ է… Թուրքն ասել է՝ հայի վերջին խելքն իմը լիներ: Այ հենց սա է, հայի վերջին խելքն այս թուրքին էլ տված է: Այո, իրենք թուրք են, նրանց պես էլ ժողովրդի հետ վարվում են: Ժողովրդին դրել են, մեղմ ասած, գառնուկի տեղ, 10 հազար դրամով կաշառում են ու կործանում: Էսպես ո՞վ ա երկիր պահում, արդեն անդունդի եզրին ենք: Մնում է՝ դռները փակեք էս երկրի վրա ու տակից կրակ տաք, պրծնեք: Էս երկրին պետք է մի հատ թափ տալ, քանդել նորից հավաքել», - նկատեց մեր զրուցակիցը:

Դերասանը զարմացած է հնչեցված թվերից: Ասում է՝ խաբում ու չեն ամաչում, գիտեն, թե մենք էլ իրենց նման գեղցի ենք, բան չենք հասկանում.

«Ասում են՝ երկրում 2,5 միլիոն մարդ կա, չեն ամաչո՞ւմ: Հայաստանում այդքան ժողովուրդ կա՞ հիմա: Մի հատ հատ-հատ գնացեք ամեն հասցե, բնակարան, տեսեք՝ քանի՞ հոգի է ապրում այնտեղ: Մարդկանց տների հարյուր տարվա մեռելները երկու օրով «վերակենդանացրել» եք, որ ի՞նչ: Վատ, շատ վատ բեմադրած ստեղծագործական աշխատանք էր այս ընտրությունը»:

Անդրադառնալով այն հարցին, որ ոմանք ժողովրդին են մեղադրում քարոզարշավի ընթացքում ընտրակաշառքով հրապուրվելու մեջ, ինչն էլ կարող է ազդած լինել քվեարկության արդյունքներին, պատասխանեց.

«Եթե մարդուն աղքատության մեջ ես պահում, հացի փող չունի՝ ի՞նչ անի: Մեր բակում մթերային խանութ կա, մարդ կա, այդ խանութի «նիսիայի գրքում» 300 հազար դրամի հացի պարտք ունի գրված: Մարդկանց գցում ես ջուրը՝ խեղդվելու, ու ձեռքդ գցում ես՝ կամ կօգնես, կամ չես օգնի: Հիմա ամբողջ ազգն է այ այդպես կախյալ վիճակ մեջ՝ ձեռքը գցած փրփուրներին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուդոլֆ Ղևոնդյանը:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ