Կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում եվրոյից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհի կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում համաեվրոպական արժույթից: Սրանք են Central Banking Publications-ի եւ HSBC-ի հետազոտության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ցույց Է տվել աշխարհի 80 կենտրոնական բնակերում պահուստների կառավարման պատասխանատուների հարցումը, նրանք Էապես կրճատել են եվրոյով իրենց ակտիվները, իսկ հարցվածներից մի քանիսն Էլ ընդհանրապես ազատվել են դրանցից: Դրանց ներդրումները միագումար կազմում են 6 տրիլիոն եվրո: Ֆունտն, ընդհակառակը, կարգավորիչները համարում են բավականին կայուն:
Կենտրոնական բանկերը զգուշանում են Եվրամիության քաղաքական անկայունությունից, անհանգստացած են հանրակցության տնտեսական աճի ցածր տեմպերից եւ Եվրոպայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից: Այս ամենը պայամանավորում Է վստահության նվազումը համաեվրոպական արժույթի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն, ընդհակառակը, ներդրումների համար ավելի անվտանգ Է դիտվում երկարաժամկետ առումով, չնայած Եվրամիությունից դուրս գալու հետ կապված անորոշությանը: Հարցման մասնակիցների 71 տոկոսի խոսքով՝ Brexit-ը չի ազդել երկարաժամկետ հեռանկարով ֆունտի գրավչության վրա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



