Բեքչյանը վերադարձել է Ստամբուլ. սպասվում է նրա հանդիպումն Աթեշյանի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ապրիլի 2-ին վերադարձել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, Բեքչյանին դիմավորել են Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և նրա մի խումբ աջակիցն եր:
Լրատվամիջոցը հայտնում է, որ չնայած պատրիարքարանում նախապատրաստություն էր արվել ընդունելու Բեքչյանին, սակայն «Նորին Սրբազանությունը նախընտրել է չգնալ ու չիջևանել այնտեղ»:
Ակնկալվում է, որ ապրիլի 3-ի հետմիջօրեին Բեքչյանը պետք է այցելի Հայոց պատրիարքարան` հանդիպելու պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Ընտրված տեղապահը հայտնել է, որ կայանալիք հանդիպումից մեծ ակնկալիք ունի:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



