Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել «Stand Up» հումորային նախագծի մասնակիցները. Մանրամասնում է պրոդյուսեր Սարգիս Մնոյանը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 7-ից կմեկնարկի «Stand Up» հումորային նախագծի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 հաղորդումից։

Life.panorama.am-ը նոր նախագծի մանրամասների մասին է խոսել պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ:

«Որպես պրոդյուսեր եւ մարդ՝ մեծ հետաքրքրություն ունեմ «Stand Up»-ի նկատմամբ եւ հենց այդ հետաքրքրությունն ու սերը բերեց այն մտքին, որ նման նախագիծ իրականացնենք: Իհարկե, սա նաեւ մարտահրավեր եմ համարում այն կարծիքների դեմ, ըստ որոնց՝ նման նախագիծ դժվար ու անհնար է իրականացնել: Բնականաբար, դժվարություններ կան, քանի որ այն ծավալուն նախագիծ է, բայց ցանկության եւ ճիշտ ուժերի կենտրոնացման դեպքում, ամեն բան էլ հնարավոր է: «Stand Up» հումորային նախագծի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ մեկ տարի առաջ, մենք հրավիրեցինք այս ժանրում փորձ ունեցող շատ երիտասարդների: Դրանից հետո նկարահանվեց առաջին փորձնական հաղորդումը, ապա հեռուստաընկերության կողմից հավանության արժանանալուց հետո, ավելի կենտրոնացած սկսեցինք աշխատել, փորձաշրջաններ անցկացնել, եւ արդեն օրեր անց, այն եթերում կլինի: «Stand Up»-ը կհեռարձակվի ամեն ուրբաթ՝ ժամը 22:00-ին», - պատմեց պրոդյուսերը:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ընտրել նախագծի շրջանակում մասնակցող «Stand Up» կատարողներին, Սարգիս Մնոյանը պարզաբանեց.

«Մեզ մոտ բացի Հայկ Պետրոսյանից եւ Հովհաննես Դավթյանից, ովքեր մեծ փորձ ունեն այս ժանրում, մնացած բոլորը հեռուստադիտողին անհայտ են, բայց ունեն փորձ այս ոլորտում: Վերջին մի քանի տարում մեզ մոտ «Stand Up»-ի կուլտուրա է ձեւավորվել, որոնք հիմնականում փաբային դրսեւորումներ են ունեցել: Բնականաբար, երբ նախագծի գաղափարն առաջացավ, սկսեցի ավելի շատ հետաքրքրվել, հետեւել  գործող «Stand Up» կատարողների աշխատանքին, ոմանց էլ ընկերներս խորհուրդ տվեցին եւ արդյունքում ձեւավորվեց մեր թիմը: Ընդ որում՝ նախագիծը միշտ բաց է լինելու, եւ քանի որ սա կենդանի պռոեկտ է ու զարգանալու տեղ ունի, շատ հնարավոր է, որ ընթացքում մեզ միանան նոր ու շնորհալի մարդիկ»:

Ինչպես հայտնի է, «Stand Up» ժանրում ավելի շատ տղաներ են գործում, սակայն այս նախագծի շրջանակում երկու աղջիկ կներկայանան.

«Ինձ համար էլ էր զարմանալի, որ այս ոլորտում ունենք շնորհալի աղջիկներ, որոնք նաեւ շատ լավ ստեղծագործում են: Իսկապես, ողջ աշխարհում է ընդունված, որ այս ոլորտում հիմնականում տղաներ են աշխատում, բայց մենք ունեինք երեք աղջիկներ, որոնցից հիմա երկուսն են մասնկացում: Առջեւում էլ հնարավոր է, որ մեր է թիմը համալրվի նոր աղջիկ «Stand Up» կատարողներով»,- հավելեց Սարգիս Մնոյանը:

Պրոդյուսերի խոսքով՝ մասնակից «Stand Up» կատարողները, ժանրի կանոններին համապատասխան, ինքնուրույն են գրում իրենց սցենարները, որոնք, իհարկե, անցնում են երկար ճանապարհ ընդհանուր սցենարիստների եւ պրոդյուսերի հետ համատեղ աշխատանքում:

«Stand Up» հումորային նախագծի շրջանակում կարծարծվեն առօրյա, սոցիալական, կենցաղային եւ անգամ քաղաքական թեմաներ: Պրոդյուսերի փոխանցմամբ՝ կխոսվի այն ամենի մասին, ինչն այսօր արդիական է ու հետաքրքիր:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց