Գալուստ Սահակյանի որդին հաղթել է Արթուր Գևորգյանին և Արտակ Սարգսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի թիվ 2 ընտրատարածքում, որը ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ թեկնածուներից, նախնական տվյալներով, առավելագույն ձայները հավաքել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը:
Նշված ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուների ձայները հետևյալ կերպ են բաշխվել՝ ՀՀԿ-ից առաջադրված Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը հավաքել է 10878 ձայն: ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը հավաքել է 9509 ձայն: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը՝ 13.823 ձայն: Նշենք, որ ԿԸՀ-ն շարունակում է վարկանիշային թեկնածուների ձայների հաշվարկը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



