Արտաշատում ապօրինի գրանցված անձը մասնակցել է ընտրության. ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրարատի մարզի Արատաշատ քաղաքի Արազի 7, բն 45 հասցեում բնակվող Լիլիթ Ավետիսյանը հայտնաբերել է, որ վերջին օրերին իրենց տան հասցեում գրանցվել է ոմն Անի Մովսիսյան, ում իրենք երբևէ չեն ճանաչել: Քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ պահանջելով հանել ապօրինի գրանցումը, սակայն ոստիկանությունը հայտարարել է, թե չի կարող այժմ հանել տվյալ անձին գրանցումից ու գործին ընթացք կտա միայն երկուշաբթի:
Իսկ այսօր արդեն քաղաքացին պարզել է, որ իրենց հասցեում ապօրինի գրանցված անձն արդեն իսկ քվերակություն է կատարել: «Մենք գնացինք տեղամաս ու պարզեցինք, որ տվյալ անձը եկել, ընտրել ու գնացել է: Կարծում եմ՝ դա կապված է ընտրությունների հետ, քանի որ ոստիկանությունն էլ քայլեր չի ձեռնարկել ապօրինի գրանցումը բացահայտելու ուղղությամբ»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը: Քաղաքացին ասաց, որ էլի է դեպքեր լսել, երբ մարդիկ հանկարծակի իմացել են, որ իրենց հասցեում անհայտ անձինք են գրանցվել: Մանրամսները դիտեք տեսանյութում:
Մարինե Խառատյան



