Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռոբերտ Նազարյանը փաստեր ներկայացրեց ՀԷՑ-ում վատ մենեջմենթի մասին և քննադատեց Բիբինին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին բարկացրել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի վերջին հարցազրույցը, որում նա էլեկտրաէներգիայի թանկացման համար մեղադրել է կառավարությանը և ՀԾԿՀ-ին: Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Ռոբերտ Նազարյանը ափսոսանք հայտնեց, որ Եվգենի Բիբինը չի ներկայացել լսումներին: Նա փաստեր ներկայացրեց ՀԷՑ-ում վատ մենեջմենթի մասին՝ նկատելով, որ Եվգենի Բիբինը չի էլ խոսում իր ղեկավարած ընկերության վատ մենեջմենթի, սխալների մասին. «Պարոն Բիբին, Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, ինչի՞ համար չեք նշում այն մասին, թե դուք ի՞նչ խնդիրներ ու թերացումներ ունեք, ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակը շտկելու համար: Ինչի՞ համար չեք խոսում վատ մենեջմենթի մասին, որ արել է ձեր ընկերությունը: Ես կցանկանայի, որ նա ներկա լիներ այս լսումներին, որպեսզի լսեր այս ամենը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ երբ ՀՀԿ խմբակցությունում քննարկվում էր հարցը, Բիբինը դարձյալ փորձում էր ամբողջ մեղքը գցել արտադրող կայանների վրա, որևէ կերպ չանդրադառնալով իր ղեկավարած ընկերությունում առկա թերացումներին ու սխալ մենեջմենթին: «Ես հիմա կփորձեմ որոշ հարցադրումների հետ կապված կիսվել ձեզ հետ: 2007-2015թթ. ՀԷՑ-ը կատարել է 102 մլրդ դրամի ներդրում: Դա կոչված էր, որպեզի կարողանանք հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել, լավացնել սպասարկման որակը: Այդ ներդրումների կատարման արդյունքում 22 մլրդ դրամ մեր կողմից չի ընդունվել երկու պարզ պատճառով: Դրա առյուծի բաժինը պայմանավորված է եղել նրանով, որ ներդրումները կատարելիս նրանք ավելի բարձր արժեքով են գնումներ կատարել, քան այդ ժամանակվա շուկայական գները: Երկրորդ մասն այն է, որ ներդրումների արդյունքում ակնկալվող արդյունքները չստացանք»,- ասաց Նազարյանը:

Ռոբերտ Նազարյանն ասաց, որ 2007 թվականից մինչև հիմա տարեկան 1,5-2 տոկոսով կորուստներն ավելի բարձր են եղել, քան սակագնում ներառված տեխնոլոգիական կորուստներն են, սա 2007 թվականից մինչև այսօր կազմել է 25 մլրդ դրամ: Հաջորդ ճոխ ծախսը, ըստ Նազարյանի, աշխատավարձի մասով է եղել: Նա նշեց, որ 2007 թվականից ամեն տարի մեկ մլրդ դրամի չափով ՀԷՑ-ի աշխատավարձի ֆոնդն ավելացել է, դա եղել է շահույթի հաշվին: 2007թ. մինչև այս պահը 6 մլրդ 500 մլն դրամ ավելի աշխատավարձ է տրամադրել ընկերությունը, քան նախատեսված էր սակագնով: «Հիմա կասեք՝ ի՞նչ է եղել, իրենց շահույթն է, ոնց ուզում են, թող տնօրինեն: Բայց, ցավոք, այդպես չէ: Իմ ասած թվերը լրջագույն թվեր են, որոնք եթե չլինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի»,- ասաց Նազարյանը:

Ռոբերտ Նազարյանը խոսեց նաև ՀԷՑ-ի կողմից բարձր տոկոսներով վարկեր վերցնելու քաղաքականության մասին: Նա ընդգծեց, որ ընկերությունը սկսել է կարճաժամկետ վարկեր վերցնել ավելի բարձր տոկոսներով, ինչի արդյունքում դարձել է անվարկունակ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում